воскресенье, 2 февраля 2014 г.

Երաժշտաթերապիա

Ինչ է երաժշտաթերապիան և ինչ խնդիրերի համար է բուժում հանդիսանում
Երաժշտական հոգեթերապիան թերապիայի ուղղություններից մեկն է։ Սեանսների ժամանակ միացվում է կամ հանգիստ կամ արագ երաժշտություն (հաշվի առնելով, թե ինչ խնդիր կա մարդու մոտ) և մարդ կտրվում է այս աշխարհից ու կյանքի խնդիրներից, մնում է մենակ իր մտքերի հետ։ Այս թերապիան օգնում է ազատվել տարբեր հոգեկան, շարժողական, լեզվական, հաղորդակցման և իհարկե նյարդահոգեկան խնդիրներից։ Նաև օգտագործվում է  սոմատիկ և հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման համար։ Ապացուցված է, որ այն շատ դրական ազդեցություն է թողնում գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման, ինչպես նաև Այցգեյմերի ու Պարկինսոնի հիվանդության բուժման դեպքում:

вторник, 21 января 2014 г.

Հոգեբանների այցը "Նոր դպրոց"-Հեքիթաթերապիա


Հունվարի 16 ին, հոգեբանի ակումբն անցկացրեց բավականին արտասովոր, բայց միեւնույն ժամանակ հաճելի եւ օգտակար դաս:
   Ուրիշ բան է սովորելը, ուրիշ բան՝ իմանալը: Մի ամբողջ նյութ հեքիաթաթերապիայի մասին ուսումնասիրելուց, սովորելուց եւ հրատարակելուց հետո, ոչ մեկս չէր պատկերացնի, որ հեքիաթաթերապիան կարող ենք կիրառել գործնականում: Բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն ինչ էլ իրագործելի է:
   Դասն անցկացրեցինք «Նոր դպրոցի» հինգ տարեկանների հետ: Նրանք ուրախ եւ գրկաբաց ողջունեցին մեզ: Մենք էլ սկսեցինք իրենց հետ շփվել: Ապա ամեն մեկս, մի երեխայի հետ սկսեցինք հորինել հեքիաթ: 

вторник, 17 декабря 2013 г.

Նախագիծ: Ֆիլմի դիտում


   Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացնում ենք նախագիծ «Ֆիլմի դիտում», որի շրջանակներում համեմատելու ենք նախորդ եւ այժմյան սերունդներին, ներկայացնենք առանձնահատկությունները՝ նմանությունները, տարբերությունները:
   Առաջին ֆիլմը Նիդեռլանդներում նկարահանված եւ վերջին շրջանում մեծ տարածում գտած «Хорошие дети не плачут
» ֆիլմն է: Այն դուրս է եկել 2012 թվականի փետրվարի 15-ին, ռեժիսորն է Դենիս Բոտսը, եւ ֆիլմն արդեն 281.9 հազար դիտում ունի:
   Ֆիլմը մեծ հոգեբանական ազդեցություն է թողնում յուրաքանչյուր դիտողի վրա: Մենք էլ բացառություն չէինք, չնայած մեզանից շատերը այն դիտում էին երկրորդ անգամ: Տպավորությունները նկարներում՝

Хорошие дети не плачут


среда, 4 декабря 2013 г.

Խաղային թերապիա

                    
  Խաղային թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը հոգեբանության համեմատաբար նոր ուղղություններից մեկն է, եւ կարեւր է երեխայի համար:  Խաղի միջոցով երեխաները ազատվում են ֆրուստրացիայից, սթրեսներից, հաղթահարում տարբեր դժվարություններ`այդպես նախապատրաստվելով հասուն կյանքի պարտականություններին: Խաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդ, ինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ:

понедельник, 2 декабря 2013 г.

Գունաթերապիա

Գույները շատ մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա:Դեռևս հնագույն ժամանակներից գույներն օգտագործում էին մարդկանց բուժելու նպատակով: Օրինակ` չինացի բժիշկները լյարդի բուժման համար օգտագործում էին դեղին գույնը: Ավիցեննան իր հայտնի աշխատություններից մեկում գրում էր, որ արյունահոսող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել կարմիր գույնին, այլ պետք է նայել կապույտին, որը կօգնի դադարեցնել արյունահոսությունը: Գույների ազդեցությունը օրգանիզմի վրա իսկապես շատ մեծ է:
Լոնդոնում մի կամուրջ կար, որը ներկված էր սև գույնով:

Հեքիաթաթերապիա

Դեռ մանկական տարիքից երեխաներին իրենց կյանքի ընթացքում ուղեկցում են վախերը: Վախը կարող է լինել մթությունից, բարձրությունից, փակ տարածություններից… Իսկ վախի զգացումը իր ֆիզիոլոգիական և վարքային դրսևորումներով անհանգստացրել է մարդուն: Այդ պատճառով մարդիկ դիմում էին ամենատարբեր միջոցների. խմբային պարեր, երգեր, ռիթմիկ շարժումներ կամ էլ, շամանների կողմից կազմակերպվող, տարբեր տեսակի արարողակարգեր, որոնք նպաստում էին վախերը թեթևացնելուն: