вторник, 13 мая 2014 г.

Էգոիզմ: Բաց դաս առաջին

Մայիսյան 9-րդ հավաքի շրջանակներում «Հոգեբանի ակումբը» իրականացնում է բաց դասեր.
1.      Էգոիզմ
2.      Հոգեթերապևտիկ միջոցներ, երաժշտաթերապիա, Տիբեթյան զանգեր
Կայացավ առաջին բաց դասը, որը ինչպես արդեն նշվեց վերևում, նվիրված էր էգոիզմին: Մեր ակումբի դասին մասնակցում էին ոչ միայն ավագ դպրոցի սովորողները, այլև հյուրեր ունեինք 9-րդ դասարանի մեր սովորող-ընկերներից:
  Դասի նպատակն էր հասկանալ՝ ինչ է էգոիզմը, ինչպես են մտածում դրա մասին երիտասարդությունը, արդյոք իրենց համարում են էգոիստ, և այդ հետազոտությունը համեմատել Զիգմունդ Ֆրեյդի տեսության հետ:
   Սկզբում ծանոթացանք, հասկացանք, թե մեր հյուրերը ինչ են մտածում այդ թեմայի շուրջ, ապա ցուցադրեցինք մեր պատրաստած նյութերը, ներկայացրեցինք Ֆրեյդի տեսությունը ու այդ ամենը հասկանալուց հետո սկսեցինք քննարկել այս թեման: Քննարկումը իսկապես բուռն էր: Տարաձայնությունների արդյունքում մեր քննարկումը ինչ-որ տեղ վերածվեց վեճի, բայց դա շարունակական բնույթ չկրեց:
   Դասն այնքանով էր արդյունավետ, որ այս թեմայի մասին մեր կատարած հետազոտությունները կարողացանք բացատրել նաև մեր ոչ ակումբային ընկերներին, լսեցինք մեր հյուրերի տարբեր կարծիքներ, ի դեպ ոմանց դիտարկումները այնքան հետաքրքրիր էին և արտասովոր, որ դրանցից նոր եզրահանգումներ էինք իրականացնում, գտնում էինք նոր եզրեր:
   Մեր հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ մեզ մնում է միայն ասել կհանդիպենք հաջորդ բաց դասին: Հետաքրքրիր է լինելու…

Բաց դաս առաջին՝ էգոիզմ

Նյութը կարող եք դիտել  Կարինե Գևորգյանի բլոգում