понедельник, 28 апреля 2014 г.

Բաց պարապունք

Բաց պարապմունքներ հոգեբանի ակումբում

Ծրագիր

Մայիսի 13`
Էգոիզմ
«Էգո» - ի դրսևորումներն ու հետևանքները, հետազոտական աշխատանքի ներկայացում։



Մայիսի 15՝
Թերապիաներ
Թերապևտիկ միջոցների ներկայացում, կիրառում։
Երաժշտաթերապիա
 Տիբեթյան զանգերի ներգործությունը՝ ունկնդրում և քննարկում։


суббота, 19 апреля 2014 г.

Յոգան և մենք



 Յոգայի մասին շատ անգամներ ենք խոսել, վերջապես մեր ակումբի մի ժամը նվիրվեց ուսումնասիրելուն յոգան: Այդ նպատակը հետապնդելով՝ եղանք Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում, և ուսումնասիրեցինք յոգան այնտեղի մասնագետների հետ:
   Նախ հասկացանք՝ յոգան ինչ փուլեր ունի, և ինչ նպատակ է հետապնդում: Մեդիտացիան, որը նույնպես քննարկվել էր ակումբի դասերի ժամանակ, յոգայի վերջին փուլն է, երբ կենտրոնանում ես և ճամփորդում ես ինքդ քո մեջ, փորձում ես ինքդ հասկանալ տրամադրությանդ, սթրեսիդ կամ դեպրեսիայիդ պատճառը: Այդ պահին դու ես՝ ֆիզիկապես և հոգիդ:

четверг, 10 апреля 2014 г.

Պարային-շարժողական թերապիա

Պարային թերապիա:
    Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան հոգեթերապիայի
միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Ըստ պարային թերապիայի մարմինն ու հոգեկանը փոխկապակցված են: Այն մարդը, ով դիմում է պարային թերապիայի, պարտադիր չէ, որ ունենա շարժողական եւ պարային փորձ: Այստեղ շեշտը դրվում է նրա վրա, թե ինչպես է մարդը զգում իր մարմինն ու շարժումները, այլ ոչ թե նրա վրա, թե ինչքանով է նա տիրապետում պարային տեխնիկային եւ ինչպես է դիտվում պարի ժամանակ:
   Պարը, միմիկան, ժեստը ինչպես նաև երաժշտությունը համարվում են զգացմունքների արտահայտման հնագույն միջոցներից: Դեռ վաղ շրջանում պարը հանդիսանում էր զգացմունքների արտահայտման լավագույն միջոց, որոնք խոսքով արտահայտելը շատ դժվար էր: Պարն ինքնադրսևորման ուժեղ միջոց է: