понедельник, 2 декабря 2013 г.

Գունաթերապիա

Գույները շատ մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա:Դեռևս հնագույն ժամանակներից գույներն օգտագործում էին մարդկանց բուժելու նպատակով: Օրինակ` չինացի բժիշկները լյարդի բուժման համար օգտագործում էին դեղին գույնը: Ավիցեննան իր հայտնի աշխատություններից մեկում գրում էր, որ արյունահոսող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել կարմիր գույնին, այլ պետք է նայել կապույտին, որը կօգնի դադարեցնել արյունահոսությունը: Գույների ազդեցությունը օրգանիզմի վրա իսկապես շատ մեծ է:
Լոնդոնում մի կամուրջ կար, որը ներկված էր սև գույնով:
Պարզվեց` ամենից շատ ինքնասպանությունները տեղի էին ունենում հենց այդ կամուրջից: Հոգեբանները խորհուրդ տվեցին այն ներկել կանաչ գույն, որից հետո ինքնասպանությունների թիվը զգալիորեն նվազեց : Գունաթերապիան օգնում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան խնդիրների կարգավորման հարցում: Միևնույն գույնը կարող է տարբեր ազդեցություններ թողնել մարդու օրգանիզմի ու հոգեվիճակի վրա, ուստի գույն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր նրբությունները, ընդհուպ մինչև տարիքը և սեռը: Գույների որոշ տեսակներ գրգռիչ ազդեցություն են թողնում, որոշ տեսակներ էլ`հանգստացնող: Օրինակ. կարմիրը կարող է ճնշումը բարձրացնել, կապույտը` նյարդերը հանգստացնել, իսկ դեղինն ու կանաչը` կարգավորել մարսողական համակարգը:
Գույների նշանակությունները
Կարմիրրանց ներթափանցումն օրգանիզմ ուժեղացնում է մկանային լարվածությունը, բարձրացնում արյան ճնշումը, մաքրում շնչառությունը հոգնեցնում, բերում է նյարդային համակարգի գերլարվածության:
Վարդագույն-բարության ու ռոմանտիկայի գույն է: Այն առանձնանում է բարձր զգայունակությամբ ու տրամադրում երազանքների իրականացմանը:
Նարնջագույնը- բնազդների, սեփական ուժերի հանդեպ ունեցած հավատի ու ճանաչողության գույն է: Իր ազդեցությամբ այն նման է կարմիրին, սակայն սա ագրեսիվ չէ և նյարդայնացնող ազդեցություն չունի: Նարնջագույնը ազատասիրության, արդարության, անկախության, մեծահոգության գույն է:
այս գույնը սթափ բանականության, իմաստության, հետաքրքրասիրության, ռացիոնալության ու բարեկեցության գույն է: Այն մարդկանց դրականորեն է տրամադրում կյանքի հանդեպ և խնդիրները կարգավորում է ինտելեկտի միջոցով: Դեղին-դեղինը օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել և հեշտությամբ հաղթահարել դժվարությունները:
 Կանաչ-ունիվերսալ բուժիչ գույն է, որն օգնում է ձերբազատվել ֆոբիաներից, վախերից, հոգնածությունից, անքնությունից և նյարդային լարվածությունից:
Երկնագույն-երկնագույնին ամենաբնորոշ բառերը` հանգստություն ու խաղաղությունն են, անկեղծությունն ու հավատարմությունը, ճշմարտությունն ու հոգևորը: Երկնագույնը օգնում է հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակը, փիլիսոփայորեն տրամադրվել խնդիրների նկատմամբ և դրական կողմեր նկատել նույնիսկ ամենաբարդ իրավիճակների մեջ: Այս գույնը օգնում է ձերբազատվել սթրեսներից, հանգստանալ,
Կապույտ-կապույտ գույնը նախընտրողները հակված են ամեն ինչ վերլուծության ենթարկել, վերաիմաստավորել ու դասակարգել: Երբեմն նրանք հակված են ինքնախաբեության և կարող են չզիջող լինել:
Կապույտ գույնը արդյունավետ է գլխացավերի, անքնության, ինչպես նաև մաշկային հիվանդությունների, երիկամների և թոքերի հետ կապված խնդիրների  բուժման դեպքում:
Մանուշակագույն- այս գույնը նախընտրում են ինքնավստահ, ինքնաճանաչողությանն ու ինքնակատարելագործմանը ձգտող մարդիկ: Չափից շատ այս գույնի օգտագործումը կարող է մելանխոլիկ տրամադրություն կամ դեպրեսիվ վիճակ առաջացնել:
 Շագանակագույն-կոնսերվատիվ գույն է, որն ունի հանգստացնող ազդեցություն: Շագանակագույնը նախընտրողները հանգիստ, հավասարակշռված մարդիկ են, որոնք գիտեն` ինչ  են ուզում և ինչպես հասնել դրան
Սպիտակ- մաքրության, հանգստության գույն է: Օգնում է հեշտությամբ կենտրոնանալ և դրականորել տրամադրվել: Շատ մասնագետներ այս գույնը համարում են ունիվերսալ դեղամիջոց բոլոր հիվանդությունների բուժման դեմ:
Սևայս գույնը էլեգանտության ու խստության, սեքսուալության ու գաղտնիության համադրությունն է: Սևը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ունեն դեռևս  իրենց համար շատ կարևոր չիրականացված ցանկություններ ու նպատակներ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ցանկանում են, բայց հանգամանքների բերումով դեռևս ի վիճակի չեն փոխել իրավիճակը:


Комментариев нет:

Отправить комментарий