среда, 4 декабря 2013 г.

Խաղային թերապիա

                    
  Խաղային թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը հոգեբանության համեմատաբար նոր ուղղություններից մեկն է, եւ կարեւր է երեխայի համար:  Խաղի միջոցով երեխաները ազատվում են ֆրուստրացիայիցսթրեսներիցհաղթահարում տարբեր դժվարություններ`այդպես նախապատրաստվելով հասուն կյանքի պարտականություններինԽաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ:

   Ֆրեյդը այդքան էլ շատ չի շփվել երեխաների հետ, սակայն նա միշտ կարեւորել է խաղը երեխայի կյանքում: Նա գտնում էր, որ խաղը հիանալի միջոց է երեխայի հետ հուզական կապ հաստատելու համար եւ կարեւոր խթան է հանդիսանում երեխայի զարգացման ու ինքնահաստատման համար: Նրա կարծիքովյուրաքանչյուր երեխա գրողի է նմանորը ստեղծում է իր սեփական աշխարհը խաղի միջոցով կամ էլ վերափոխում է այն այնպեսինչպես ինքն է ցանկանումԵրեխայի խաղին հետևելովկարելի է շատ բան պարզել նրա հոգեվիճակիմտածելակերպիխառնվածքիբնավորության գծերի վերաբերյալ:
   Խաղաթերապիան կոչված է 
օգնելու երեխաներին գիտակցել իրենց <<Ես>>-ըհաղթահարել ներքին կոնֆլիկտներըվախերըֆոբիաներըագրեսիվությունըավելորդ հուզական լարվածությունըբարձրացնել ինքնագնահատականըբացահայտել և զարգացնել ներքին պոտենցիալ հնարավորություններըինչպես նաև  հանդիսանում է տարբեր նյարդահոգեկան և հոգեսոմատիկ հիվանդությունների կանխարգելման ու շտկման միջոց:
   Խաղաթերապիան կարելի է անցկացնել երկու ձեւով՝ անհատական եւ խմբային:
   Անհատական խաղաթերապիայի ժամանակ երեխայի մոտ կարելի է ձեւավորել սոցիալական շփումը: Ի դեպ այն ունի բացառություններ: Անհատական խաղաթերապիա չի կարելի անցկացնել մտավոր հետամնացություն ունեցող մարդկանվժց հետ:
   Խմբային խաղաթերապիայի ժամանակ երեխան հնարավորություն ունի շփվել մյուսների հետ, արտահայտել իր կարծիքը, այդպիսով ավելի բարձրացնել իր ես-կոնցեպցիան, հաղթահարել ներքին կոնֆլիկտները, վախերը, ագրեսիվ մղումները, ցածրացնել անհանգստությունը եւ մեղքի զգացումը: Իհարկե, սա նույնպես ունի կետեր, որոնց առկայության դեպքում երեխան չի կարող մասնակցել խմբային թերապիայի:

1.    
վառ դրսևորված մանկական խանդըորն արտահայտվում է մյուսների հետ մրցակցության ձևով

2.    
վառ դրսևորված հակասոցիալական վարքորը վտանգ է ներկայացնում խմբի անդամների համար

3.    
արագացված սեռական զարգացում

4.    
ծայրահեղ ագրեսիվություն

5.    
ակտուալ սթրեսային վիճակ։

   
Այս բոլոր դեպքերում խմբային խաղաթերապիային պետք է նախորդի անհատական ձևըինչը կապահովի սուր համախտանիշների հաղթահարումը։
Խմբային խաղաթերապիան հոգեբանական և սոցիալական գործընթաց էորում երեխաները բնական ձևով համագործակցում ենձեռք բերում նոր գիտելիքներ ոչ միայն ուրիշներիայլև իրենց մասին։ Այս մեթոդը խաղը դարձնում է թերապևտիկ գործընթաց և հանդես գալիս որպես նյարադա-հոգեկան խանգարումներիհոգեմարմնային հիվանդությունների կարգավորմանշտկմանկանխարգելման արդյունավետ միջոց։
                           
Խումբ հավաքելիս պետք է առաջնորդվել հետևյալ չափանիշներով.

1.    Խումբը պետք կազմված լինի տարբեր շեղումներ ունեցող երեխաներից։

2.    Երեխաներին պետք ե այնպիսի խումբ, որտեղ նրանք լրացուցիչ հոգեբանական տրավմա չեն ստանա։

3.    Խմբի անդամները մինչև խաղաթերապիան պետք է ծանոթ չլինեն։

4.    Տարիքային տարբերությունը մեկ տարուց ավել չպետք է լինի։


Խաղաթերապիան պետք է ուղված լինի ոչ թե ընդհանուր խմբին, այլ առանձին անդամներին: 
Յուրաքանչյուր երեխա խմբում պետք է ունենա ազատ ինքնարտահայտման հնարավորությունառանց սպառնալիքներիծաղրանքներիանհաջողությունների և ժխտումների։ Խմբում չպետք է լինի հինգից ավել մարդև ցանկալի չէ ներառել երեխաներիորոնք չեն ընդգրկվելու խաղային թերապիայի մեջ։ Խումբը պետք է ներառի մեկ դելինկվենտմեկ հավասարակշռվածմեկ չեզոք վարքով երեխայի։ Երեխաների տարիքային տարբերությունը պետք է 12 ամսից ավելի չլինի։ Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խմբերը պետք է տարասեռ լինեն։

                                      
Այսպիսովխաղաթերապիան կոչված է՝


1. 
օգնելու երեխային զարգացնելու առավել դրական "Ես-կոնցեպցիան"

2. 
դառնալ առավել պատասխանատու իր գործողություններում և արարքներումդառնալ առավել ինքնակառավարվողավելի շատ սեփական ուժերին ապավինող

3. 
մշակել ինքնաընդունման և ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակություն

4. 
զարգացնել ինքնավստահությունը:

Խաղաթերապիայում կիրառվում են ինչպես ստրուկտուրավորվածայնպես Էլ չստրուկտուրավորված խաղեր։

Ստրուկտուրավորված խաղերի ժամանակ երեխան խաղում է ընտանիքի հետ կապված խաղերտիկնիկային թատրոնշինարարականկոնստրուկտիվ և դեստրուկտիվ մտադրություններ ունեցող խաղեր։
Ստրուկտուրավորված նյութը հրահրում Է ագրեսիայի արտահայտման՝ սառը զենքկերպարների հետնաև կոմունիկատիվ գործողություններ՝ հեռախոսհամակարգիչգնացքմեքենա։

Չստրուկտուրավորված խաղերին են պատկանում շարժողական խաղերը և վարժությունները՝ թռչկոտում,  խաղերը ջրիավազիկավի հետորոնք պատկանում են արտթերապիայի ոլորտին (նկարչությունը վրձնովգունավոր մատիտներովմատերով)։

Համապատասխանաբար ոչ կառուցվածքային նյութերից են ջուրըավազըկավըպլաստիլինը
որոնց օգնությմաբ երեխան կարող Է միջնորդավորված ձևով արտահայտել իր ցանկությունները։ 
Այս մեթոդը նպաստում Է նաև սուբլիմացիայի զարգացմանը։ Մասնավորապեսոր կառուցվածքային նյութերով խաղալը կարևոր Է խաղաթերապիայի սկզբնական փուլերումերբ երեխայի զգացմունքները դեռ տարբերակված և գիտակցված չեն:
 
Հաճախ ջրիներկերիկավի հետ խաղերը թույլ են տալիս արտահայտել իր զգացմունքները ոչ նպատակաուղղված ձևով ե ապրել հաջողության զգացումը։

աղբյուրը՝ www.harmonia.am
                   www.doctors.am
Անի Գասպարյան

Комментариев нет:

Отправить комментарий