вторник, 17 декабря 2013 г.

Նախագիծ: Ֆիլմի դիտում


   Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացնում ենք նախագիծ «Ֆիլմի դիտում», որի շրջանակներում համեմատելու ենք նախորդ եւ այժմյան սերունդներին, ներկայացնենք առանձնահատկությունները՝ նմանությունները, տարբերությունները:
   Առաջին ֆիլմը Նիդեռլանդներում նկարահանված եւ վերջին շրջանում մեծ տարածում գտած «Хорошие дети не плачут
» ֆիլմն է: Այն դուրս է եկել 2012 թվականի փետրվարի 15-ին, ռեժիսորն է Դենիս Բոտսը, եւ ֆիլմն արդեն 281.9 հազար դիտում ունի:
   Ֆիլմը մեծ հոգեբանական ազդեցություն է թողնում յուրաքանչյուր դիտողի վրա: Մենք էլ բացառություն չէինք, չնայած մեզանից շատերը այն դիտում էին երկրորդ անգամ: Տպավորությունները նկարներում՝

Хорошие дети не плачут


среда, 4 декабря 2013 г.

Խաղային թերապիա

                    
  Խաղային թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը հոգեբանության համեմատաբար նոր ուղղություններից մեկն է, եւ կարեւր է երեխայի համար:  Խաղի միջոցով երեխաները ազատվում են ֆրուստրացիայիցսթրեսներիցհաղթահարում տարբեր դժվարություններ`այդպես նախապատրաստվելով հասուն կյանքի պարտականություններինԽաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ:

понедельник, 2 декабря 2013 г.

Գունաթերապիա

Գույները շատ մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա:Դեռևս հնագույն ժամանակներից գույներն օգտագործում էին մարդկանց բուժելու նպատակով: Օրինակ` չինացի բժիշկները լյարդի բուժման համար օգտագործում էին դեղին գույնը: Ավիցեննան իր հայտնի աշխատություններից մեկում գրում էր, որ արյունահոսող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել կարմիր գույնին, այլ պետք է նայել կապույտին, որը կօգնի դադարեցնել արյունահոսությունը: Գույների ազդեցությունը օրգանիզմի վրա իսկապես շատ մեծ է:
Լոնդոնում մի կամուրջ կար, որը ներկված էր սև գույնով:

Հեքիաթաթերապիա

Դեռ մանկական տարիքից երեխաներին իրենց կյանքի ընթացքում ուղեկցում են վախերը: Վախը կարող է լինել մթությունից, բարձրությունից, փակ տարածություններիցԻսկ վախի զգացումը իր ֆիզիոլոգիական և վարքային դրսևորումներով անհանգստացրել է մարդուն: Այդ պատճառով մարդիկ դիմում էին ամենատարբեր միջոցների. խմբային պարեր, երգեր, ռիթմիկ շարժումներ կամ էլ, շամանների կողմից կազմակերպվող, տարբեր տեսակի արարողակարգեր, որոնք նպաստում էին վախերը թեթևացնելուն: