среда, 5 марта 2014 г.

Սովորում ենք այբուբենը Աննա Օհանյանի հետ

   Ժեստեր թեման ուսումնասիրելու շրջանակներում մեր ակումբի մի դասաժամի հյուրը դարձավ լոգոպեդ Աննա Օհանյանը: Ամբողջ 45 րոպեն նվիրվեց խուլ ու համրների ձեռքերի այբուբենը սովորելուն:
   Եվ այսպես մատնախոսությունը շատ կարեւոր է, քանզի այն օգնում է մեզ արտահայտել ժեստերի միջոցով այնպիսի բառեր, որոնց համար անհեթեթ կլիներ հորինել հատուկ ժեստեր: Դրանց վառ օրինակ են հատուկ անունները: Մատնախոսությունը տառանշանների համակարգ է, որտեղ ամեն մի տառ ունի իր դիրքը եւ ձեւը: Մի քանի տառեր, օրինակ ր-ն եւ ռ-ն, տարբերվում են նրանով, որ ր-ն անշարժ է, իսկ ռ տառի ժամանակ թափահարում ենք ձեռքը: Այս մատների դիրքերը լրիվ կամ մասնակիորեն կապվում են տառի գրելաձեւին:  Մատնախոսում ենք աջ ձեռքով եւ պահում ենք ձեռքը կրծքավանդակի առաջ, ուսից մի քիչ ներքեւ:  Աշխարհում ստեղծվել է մատնախոսության 43 այբուբեն, որոնք օգտագործվում են 59 երկրներում: Առաջին անգամ այն ստեղծվել է 1620 թվականին Իսպանիայում, իսկ հայկական տարբերակը ստեղծվել է 1960-
ին:

вторник, 4 марта 2014 г.

Ժեստեր



Ժեստերը վերջերս լայնորեն տարածված թեմա են քննարկման համար: Որոշ հեղինակների կարծիքով, ժեստերի գաղտնիքները իմանալը Ձեզ կօգնի դառնալ միլիոնատեր կամ սկսել երջանիկ կյանք:
   Բայց իրո՞ք այդքան հզոր է ժեստերի լեզուն: Եւ ի՞նչ է տալիս հաղորդակցման այդ տեսակը մարդկանց:
   Նախ եւ առաջ, եկեք փաստեմ, որ ժեստերի հաղորդակցման հարցը առաջ է քաշվել վաղուց: 1872թ.-ին Չարլզ Դարվինը հրատարակեց «Մարդկանց եւ կենդանիների էմոցիաների արտահայտումը» գիրքը, որտեղ եւ կարծիք արտահայտեց ժեստերի եւ միմիկայի միջոցով շփման կարեւորության մասին: Հետագայում այդ հարցով զբաղվեցին շատ կենսաբաններ, վարքային հոգեբաններ, իսկ հիմա ամենահեղինակավոր եւ ամենահայտնի փորձագետը այդ բնագավառում համարվում է Ալլան Պիզը՝ առեւտրի գործակալ, ով ժեստերի հանդեպ իր հետաքրքրության շնորհիվ դարձավ աշխարհի ամենահայտնի հոգեբաններից մեկը:

понедельник, 3 марта 2014 г.

Քննարկման ժամանակ պահելաձևի կանոնները

Հմուտ հոգեբան դառնալու համար պետք է ճիշտ խոսել իմանալ: Հոգեբանները առաջարկում են խմբային քննարկման էթիկայի կանոնները`
    


       1.      Կարողանալ լսել
                          2.      Հարգել դիմացինի կարծիք
3.      Հարգել անձը
         4.      Չմասնավորեցնել

суббота, 1 марта 2014 г.

Պաշտպանական ռեակցիան հոգեբանության մեջ

Հեղինակ՝ Կարինե Գևորգյան
Հոգեբանության մեջ հաճախ հանդիպում են պաշտպանությանը վերաբերող եզրեր՝ պաշտպանական մեխանիզմ, պաշտպանական հակազդում (ռեակցիա), պաշտպանական մարտավարություն, նեվրոտիկ պաշպանություն և պաշտպանողականություն իբրև անձի հատկանիշ։ Հոգեբանության մեջ գոյություն ունեն մի քանի հիմնական հետազոտություններ պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ, որոնց մենք կանդրադառնանք։
Զիգմունդ Ֆրեյդը և նրա հետևորդները համարում էին, որ տարբեր պաշտպանական մեխանիզմների հիմնական հատկանիշներն են ա)դրանք անգիտակցական են, այսինքն մարդ չի գիտակցում ո՛չ պատճառները և մոտիվները, ո՛չ նպատակները, ո՛չ էլ իր պաշտպանական վարքագծի փաստն ինչ որ մի օբյեկտի կամ իրադարձության վերաբերյալ, բ) պաշտպանական մեխանիզմները միշտ խեղում են և փոխարինում են իրականությունը։