вторник, 24 июня 2014 г.

четверг, 5 июня 2014 г.

Շնչող բնություն կամ օր չորրորդ

05.06.2014… Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օր… Կրթահամալիրում կազմակերպված ակցիա… Բազմաթիվ սովորողներ..Բազմաթիվ կամավորներ…Ու շա՜տ-շա՜տ աղբ:
Հոգեբանի ակումբը նույնպես միացավ այս ակցիային և համառ ուշադրությամբ զննեց ու մաքրեց Մայր դպրոցից դեպի Նոր դպրոց տանող ճանապարհը: MSKH գլխարկները գլխներիս, ձեռնոցներն ու տոպրակներն ձեռքներիս, էներգիան կենտրոնացրած ու տեսողությունը սրած վերցնում էինք, մաքրում, փրկում, գեղեցկացնում մեր շրջակա միջավայրը: Աղբն այնքան շատ էր, իսկ մեր ձեռքի տակ եղած տոպրակները քիչ, որ ստիպված դեն նետած արկղերի մեջ էինք զետեղում թափոնները, մինչև մեզ տոպրակները հասնեին: Արդյունքում հավաքել էինք այն, ինչ չէինք կարծում կգտնենք՝ հեծանիվի ոտնակից մինչև ավտոմեքենայի ջարդած հայելի, ակնոցներից մինչև կենցաղային ապրանքներ: Եվ մեր այդքան ժրաջան աշխատանքից հետո զարմանալի չէր, որ մենք 24 տոպրակ աղբ հավաքեցինք:
Դե ինչ, իսկ այս ամենը ավելի լավ պատկերացնելու համար դիտեք մեր տեսանյութը:

Հ.Գ. Շնորհակալություն ենք ուզում հայտնել մեզ օգնած բոլոր անձանց՝ մեզ միացած երկու կամավոր տղաներին, ինչպես նաև այն տղաներին, ովքեր օգնեցին հավաքված աղբը տեղափոխել հատկացված վայրը:

среда, 4 июня 2014 г.

Ճամբարային տրամադրություն

   Արդեն երեք օր է, ինչ սկսել է ամառային ուրախ ճամբարը… Այնքան ուրախ պահեր ենք ունեցել ակումբի երեխաների հետ, որ մեկ տարվա մեր ակումբային գործունեության ժամանակ անցկացրած մեր ամբողջ ուրախությունն գումարած չի հասնի սրան: Այնքա՜ն ենք մտերմացել, կարծես իրար ճանաչում ենք անհոգ մանկությունից, այլ ոչ թե անհասկանալի, ու չենք վախենա ասել, խելառ պատանեկությունից: Բնապահպանական ժամեր…Մարզական առավոտյան ընդհանուր պարապմունքներ ու մարզական ժամեր… Պարային չստացված դաս(բայց ոչինչ վաղը պատրաստված կգանք)… Ու հետաքրքիր ասուլիսներ, ֆիլմի դիտումներ, քննարկումներ, բացօթյա պոեզիայի ժամեր…