Խաղային թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը հոգեբանության համեմատաբար նոր ուղղություններից մեկն է, եւ կարեւր է երեխայի համար: Խաղի միջոցով երեխաները ազատվում են ֆրուստրացիայից, սթրեսներից, հաղթահարում տարբեր դժվարություններ`այդպես նախապատրաստվելով հասուն կյանքի պարտականություններին: Խաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդ, ինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ:
среда, 4 декабря 2013 г.
Խաղային թերապիա
Խաղային թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը հոգեբանության համեմատաբար նոր ուղղություններից մեկն է, եւ կարեւր է երեխայի համար: Խաղի միջոցով երեխաները ազատվում են ֆրուստրացիայից, սթրեսներից, հաղթահարում տարբեր դժվարություններ`այդպես նախապատրաստվելով հասուն կյանքի պարտականություններին: Խաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդ, ինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ:
понедельник, 2 декабря 2013 г.
Գունաթերապիա
Գույները շատ մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա:Դեռևս հնագույն ժամանակներից գույներն օգտագործում էին մարդկանց բուժելու նպատակով: Օրինակ` չինացի բժիշկները լյարդի բուժման համար օգտագործում էին դեղին գույնը: Ավիցեննան իր հայտնի աշխատություններից մեկում գրում էր, որ արյունահոսող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել կարմիր գույնին, այլ պետք է նայել կապույտին, որը կօգնի դադարեցնել արյունահոսությունը: Գույների ազդեցությունը օրգանիզմի վրա իսկապես շատ մեծ է:Լոնդոնում մի կամուրջ կար, որը ներկված էր սև գույնով:
Հեքիաթաթերապիա
Դեռ մանկական տարիքից երեխաներին իրենց կյանքի ընթացքում ուղեկցում են վախերը: Վախը կարող է լինել մթությունից, բարձրությունից, փակ տարածություններից…
Իսկ վախի զգացումը իր ֆիզիոլոգիական և վարքային դրսևորումներով անհանգստացրել է մարդուն:
Այդ պատճառով մարդիկ դիմում էին ամենատարբեր միջոցների.
խմբային պարեր, երգեր, ռիթմիկ շարժումներ կամ էլ, շամանների կողմից կազմակերպվող, տարբեր տեսակի արարողակարգեր, որոնք նպաստում էին վախերը թեթևացնելուն:
понедельник, 18 ноября 2013 г.
среда, 13 ноября 2013 г.
Աուտոֆոբիա
Վախ մենակությունից-պատալոգիկ անհանգստություն,
որին հետևում է ուժեղ վախ մենակությունից:Այն բավականին տարածված, բայց բավական նուրբ
հոգեբանական խնդիր է: Վերահսկողության տակ գտնվող աուտոֆոբիան թվում է բավականին անվնաս,
սակայն աստիճանաբար այն դուրս է գալիս կյանքի համար վտանգավոր աստիճան: Փորձենք ուսումնասիրել
այս ֆոբիան իրական օրինակով:
<< Կիրան սովորական աղջիկ էր: Նա ուներ ընկերներ
և սիրող ընտանիք: Նա ըմբռնող էր, խելացի և շատ գրավիչ: Նա հայտնի էր դպրոցում և դպրոցի
թերթի խմբագիրն էր: Տասնհինգ տարեկան հասակում,
Կիրան դժբախտ պատահարի արդյունքում կորցրեց եղբորը` Սաշային:Նրանք իրար հետ
շատ մոտ էին: Նրանք մի տարիքի էին և համարվում էին լավագույն ընկերներ: Եղբոր մահից
հետո ժամանակի ընթացքում Կիրան ուշքի, բայց չդառձավ այնպիսին ինչպիսին էր մինջև այդ:
Նա սկսեց վախենալ, որ մարդիկ կարող են հեռանալ իրենից: Նա սկսեց խանդել իր ընկերներին
և պահանջել նրանցից միշտ իր կողքին գտնվել: Նա չեր սիրում մնալ տանը մենակ, և մի օր
տանը մենակ մնալով անգամ իրքնասպանության փորձ էր կատարել>>:
Ագրեսիա
Ագրեսիա ասելով հասկանում ենք ուրիշին, կենդանիներին կամ մարդկանց գիտակցաբար վնաս հասցնելու մտադրությունը:
Ըստ արտահայտման կերպի ագրեսիաները լինում են.
ա. Ազատ-գոյանում է ինչ-որ մեկին վնաս հասցնելու ցանկությամբ:
բ. Ոչ ազատ- Երբ զայրույթը շատ արագ ավարտ է ունենում:
Ըստ արտահայտման ձևի.
Ստել... Հանուն ինչի՞
1. Ստում ես, որ ցավ չպատճառես.
Օրինակներ`
Դու գնացել ես հանգստանալու, բայց շատ վատ ես քեզ զգում,
քեզ զանգում են տանից և հարցնում թե ինչպես ես, իսկ դու բոլորին չվշտացնելու համար
ասում ես, որ լավ ես:
Քո ընկերը իրեն նոր շոր է գնել, բայց իմաստ չունի արդեն
գնելուց հետո նրան վշտացնել և ստիպված ստում ես:
2. Սուտ անօգնական վիճակից դուրս գալու համար.
Օգտագործում են ինքնապաշտպանության համար: Դու քեզ թույլ ես
զգում և անկարող ես փոխել տհաճ իրավիճակը: Ուժերդ չի բավականացնում դիմանալու
ուրիշի ճնշմանը, որպեսզի պաշտպանես քո շահերը, վախենում ես նյարդայնացնել և
զայրույթ առաջացնել նշանակալից մարդկանց: Ավելի լավ է ստել:
Подписаться на:
Сообщения (Atom)



