среда, 21 января 2015 г.

Ձմեռային ճամբարի կազմակերպման մեր ծրագիրը

Երկուշաբթի 1
Դիջիթեքյան քննարկում, դիջիգովազդի պատրաստում, նախապատրաստում ընդհանուր պարապմունքին

Երեքշաբթի 1
Հետաքրքիր խաղ, ընդհանուր պարապմունքի քննարկում

Չորեքշաբթի 1
Պարային թերապեւտիկ դաս-հանդիպում


Հինգշաբթի 1
Պարի ներկայացում, պարապմունք

Ուրբաթ 1
Մարզական խաղ վոլեյբոլ-բասկետբոլ

Երկուշաբթի 2
Ճամփորդություն

Երեքշաբթի 2
Ֆիլմի դիտում, քննարկում

Հինգշաբթի 2
Քննարկում: Թեման՝ կարոտ

Ուրբաթ 2
Ճամբարի ամփոփում-քննարկում

понедельник, 12 января 2015 г.

Հայ-վրացական կամուրջներ: სომხურ-ქართული ხიდები

გამარჯობა: Բարեւ ձեզ:
Արդեն քանի տարի է, ինչ կրթահամլիրն իրականցնում է «հայ-վրացական կամուրջներ» կրթական ծրագիրը: Միշտ հյուրեր Վրաստանից, կրթահամալիրցիների այցելություններ Վրաստան, ծրագրերի փոխանակում…

Մեր ակումբը հյուրընկալել էր մի շատ համակրելի հատուկ մասնագետ Մայա Մախնիաշվիլին: Երկու դասաժամ տեւած զրույցը հաճելի էր եւ՛ մեզ, եւ՛ նրան(դրա մասին վկայում է իր ձայնագրությունը վրացերեն լեզվով): Այդ ընթացքում զրուցեցինք հայկական եւ վրացական մշակույթների, ժողովրդների մտածելակերպի մասին, սակայն բուն թեման մեր դպրոցի եւ իրենց դպրոցի ներկայացումն էր, ապա սկսեցինք հետաքրքրվել իրենց դպրոցի ծրագրով, հասկանալ հատուկ կրթության երեխաների ներգրավվածության աստիճանը հանրակրթական դպրոցներում:

воскресенье, 11 января 2015 г.

Նոր տարին Հայաստանում

Արդեն ձմեռ է: Որ կողմ շրջվես՝ շտապող մարդիկ են՝  մի բան ավել վերցնելու, մի բան ավել գնելու, մի քայլ առաջ գնալու անսանձ հույսով: «Վա՜յ, մայոնեզը մոռացանք…», «Գումարս չի բավականեցնում, ի՜նչ արած այնքան շատ է ապրանքը թանկացել, բայց ինչ արած, Նոր Տարի է, պետք է տակից դուրս գալ, պարտք կանեմ՝ բուդը կգնեմ…», «Ի՜նչ լավ կլինի այս տարի ձյուն չգա, թե չէ գալիս է, կեղտոտում, տուն մտնողների հետեւից անընդհատ մաքրի կեղտաջուր…» ու այս ամենին հակադրվող երեխաների «Մայրի՜կ, ե՞րբ է ձյուն գալու: Այնքան եմ ուզում ձյուն գա…», «Լիստերից կարո՞ղ եմ վերցնել:»…

среда, 17 декабря 2014 г.

Դատավարություն: Հետազոտություն

Հոգեբանի ակումբը պատվեր էր ստացել հետազոտել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողների կարծիքն ու վերաբերմունքը ուսումնական ճամբարների վերաբերյալ: Մենք, որպես սոցիոլոգիական հետազոտության մեթոդ, կազմեցինք ֆոկուս խմբեր: Հետազոտության օբյեկտն էր սովորողների վերաբերմունքը տվյալ հարցի վերաբերյալ: Հետազոտությունը անցկացրեցինք կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում՝ չորս կրտսեր, երեք ավագ և միջին դպրոցներում: Հետազոտությանը մասնակցել են հիսուներկու սովորող, որոնք ներառված են եղել վեցից ութ հոգանոց խմբերում: Հետազոտութայնը մասնակցել են նաև սովորողներ, ովքեր դեռ չեն հասցրել մասնակցել ուսումնական ճամբարներին:
Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ կրտսեր դպրոցներում, 4-րդ դասարանից սկսած նոր միայն  կարողանում են հստակ տարբերակել ուսումնական ճամբարի ժամանակահատվածը և գործունեությունը:

понедельник, 17 ноября 2014 г.

Լարվածությունից մինչեւ ռելաքսացիա

Կրթահամալիրի տոն: Հետաքրքիր մրցաշարեր: Ինչու՞ չէ, նաեւ նկարչաթերապիա:
Նյութս սկսեմ «Գիտակների ակումբի» կազմակերպած ինտելեկտուալ խաղից, որին մենք մասնակցություն ունեցանք: Խաղից առաջ խոր լարվածություն, խմբի անունի որոշում, ապա անսպասելի, հետաքրքիր, մեկնաբանվող հարցեր, որոնք առաջին հայացքից թվում էին պարզ, սակայն թեթեւ մտածողության դեպքում միանգամից մեկնում էին պատասխանը: Արդյունքը սպասվածից լավ էր:

понедельник, 29 сентября 2014 г.

Կառլ Գուստավ Յունգ

Կառլ Յունգը ծնվել է 1875 թվականիհուլիսի 26-ինփոքրիկ շվեյցարական  քաղաքում՝ Կեսվիլում՝ քահանայի ընտանիքումՀայրը հաճախ էր որդու հետ զրուցում  Աստծոկրոնի մասին և շատ էր ցանկանում, որ Յունգը նույնպես  քահանա դառնա, սակայն նա քահանա  դառնալու համար չէր ծնվել: 1886 թվականին հայրը Յունգին կրթության է տալիս շվեյցարական լավագույն  գիմնազիաներից մեկում: 1895 թվականին նա ընդունվում է Բազելեի բժշկական  համալսարան,  որտեղ մեծ հետաքրքրություն էցուցաբերում հոգեբուժության և փիլիսոփայության նկատմամբ
1900 թվականին Յունգը սկսում է աշխատել  Ցյուրիխի  հոգեբուժական  հիվանդանոցում` որպես հոգեբույժի  օգնական:
1902 թվականին նա գրում է իր դոկտորական դիսերտացիան:
1903
 թվականի փետրվարի 14-ին ամուսնանում  է  Էմմա Ռաուշենբախի  հետ,  ով նրան պարգևում է 1 որդի և 4 աղջիկ:



1907-1913
 թվականներին  Յունգը  համագործակցում է Ֆրեյդի հետ, ով մեծ դեր է խաղում նրա կյանքում: Նա դառնում է հոգեվերլուծությանհետևորդներից մեկը, սակայն հետագայում հրաժարվում էհոգեվերլուծական գաղափարներից և 1911 թվականին դուրս է գալիսհոգեվերլուծության միջազգային ասոցիացիայից:
1912
 թվականին գրում է «Լիբիդոյի սիմվոլներ և ձևափոխում» գիրքը,որտեղ ներկայացված գաղափարները լիովին հակասում էին Ֆրեյդիգաղափարներին:Յունգը ստեղծում է սեփական ուղղություն, որը կոչում է անալիտիկ (վերլուծական) հոգեբանություն: Նրա հետագա կյանքը վերաբերում էկոլեկտիվ  անգիտակցականի կերպարների ստեղծմանը ևարքետիպերի  ուսումնասիրությանը:
1935
 թվականին Յունգը դառնում է կիրառական հոգեբանությանհիմնադիր և  նախագահ:
1936
 թվականին նա նշանակվում է գերմանական հոգեթերապևտիկմիության նախագահ:
1933-1942
 թվականներին դասավանդում է Ցյուրիխում,  իսկ 1944թվականին` Բազելեյում:
1948
 թվականին հիմնադրվում է Յունգի ինստիտուտը:

              Անալիտիկ հոգեբանություն
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi83t17jdpP0uePkzaoc6OQPOGIuhsnshYBnPQBns5TcsKtLD4NHjDwVqssysqc7EiKvUCi2-5p9JKHt-NpJ6hqmBTUr_lysLxRqAGhWj-CNtsdE0czc33xpAJWTVlwedwil6yc6nQ4uQA/s1600/1389437564-53.jpeg
Անալիտիկ հոգեբանության հիմնադիրը հանդիսանում է Կառլ Գուստավ Յունգը: Յունգն իր ուսանողական տարիներինծանոթանալով Ֆրեյդի հետ, դարձավ Ֆրեյդի հոգեվերլուծական տեսության կողմնակիցն ու վաստակելով Ֆրեյդի վստահությունը` ընտրվեց որպես Միջզգային հոգեվերլուծական ասոցիացիայի առաջին նախագահ: Սակայն, հետագայում սկսում է կասկածի տակ դնել կլասիկ հոգեվերլուծության մի շարք կայուն դրույթներ և ավելի լայնացնելով հոգեվերլուծության սահմաններն` անցնում է առասպելաբնության, կրոնների, տարբեր մշակութային արարողությունների ուսումնասիրությանը, որտեղից էլ և տեղի է ունենում նրա և Ֆրեյդի հակասությունն ու տարանջատումը: Յունգը ստեղծում է իր տեսությունը. նա հիմնում է կոլեկտիվ անգիտակցականի մասին տեսություն


Ի տարբերությու հոգեվերլուծական տեսության, որը խոսում էր միայն անհատական անգիտակցականի մասին, անալիտիկ հոգեբանությունը գտավ, որ անհատական անգիտակցականը, որպես այդպիսին, առանձին գոյություն չունի, այլ կարծես լողում է կոլեկտիվ անգիտակցականի օվկիանում: Նա համարում էր, որ աշխարհում ոչինչ առանձին չի լինում, ամեն ինչ փոխկապակցված է մեկը մյուսի  հետ:  Անհատական  անգիտակցականը բաղկացած  էէգոկոմպլեքսներից:  Յունգը կոմպլեքսը չի դիտում որպես բարդույթ: Դա վարքի որոշակի ձև է, որն ուն  ի միջուկ,որը խորքային է և իրենից  ներկայացնում էորոշակի արքետիպների  զգացողություններ: Կոմպլեքսն ունի  նաև  արտաքին շերտ,  այսինքն՝  մեր  վարքիձևերը, մտքեր, զգացմունքները,  հիշողությունները,  որոնք  կարող  են  գիտակցվել:  Իսկ միջուկը  շատ խորքային է և այն դժվար  է  գիտակցել:  Սակայն  ինչքան  մենք  գիտակցում ենք  մեր  արտաքինվարքի  ձևերը,  այնքան  ավելի  լավենք ճանաչում մեր միջուկը:


Յունգը ստեղծեց արքետիպերը: Այս տերմինը, մինչ Յունգը նաև օգտագործել են Արիստոտելը, Պլատոնը, այնուհետև Գյոթեն, որը բացի նրանից, որ հիանալի գրող էր, նաև զբաղվում էր երկնային կյանքի ուսումնասիրություններով: Չնայած այս ամենի` արքետիպերը իրենց իսկական հոգեբանական բացատրությունը ստացան Յունգի կողմից: Ըստ Յունգի` դրանք տարբեր ազգերի մոտ գոյություն ուեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և այլ տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են: Իհարկե յուրաքանչյուր անձի համար այդ համընդհանուր կամ համազգային արքետիպերն ունենում են իրենց անհատական պարունակությունը, միևնույնն է, որոշ ընդհանուր գծեր մնում են, որոնք միավորում են մարդկությանը, նրանց բարոյական արժեքները և հանդիսանում են վախի, հույսի, հավատի օբյեկտներ:
   Այսպիսով, արքետիպրերը դրանք բնածին գաղափարներն են կամ հիշողություն, որոնք մարդկանց մղում են ընկալել, վերապրել և արտացոլել որոշ իրադարձություններ կոնկրետ ձևերով:
   Յունգը հսկայական աշխատանք է տարել տարբեր ազգերի մշակույթների, ավանդույթների, առասպելների և կրոնների ուսումնասիրության մեջ, որի շնորհիվ կարողացել է առանձնացնել այն հիմնական վեց արքետիպերը, որոնք տարբեր ազգերի մոտ տարբեր անվանումներ ունենալով հանդերձ` միավորված են մեկ համընդհանուր սկզբունքային գծով:
   Դրա համար Յունգը արքետիպերն անվանեց ոչ թե իրենց ազգային անուններով այլ տեսակներով:

Հիմնական վեց արքետիպերն են`

 1.   Պերսոնա


2.   Ստվեր


3.   Անիմա


4.   Անիմուս


5.   Էգո


6.   Ինքնություն

Պերսոնան դա մեր դիմակն է, սեփական անձի ընդունումը, թե ինչպես ենք մենք մեզ դրսևորում տարբեր անձանց հետ, տարբեր վայրերում: Ինչպիսի արտաքին տեսք ենք մատուցում այլ անձանց: Այսինքն,  թե ինչ ենք մենք մտածում հենց մեր մասին, հասարկության մեջ մեր դիրքի և վարքի մասին: Դա հենց մեր կարծիքն է մեր մասին և այն մասին, թե ինչպիսի տպավորություն ենք մենք թողնում այլոց վրա:

Ստվերը-դա նույնպես կենտրոն է, բայց ոչ թե գիտակցության, այլ անգիտակցական: Այն դուրս մղված նյութն է: Դա այն ցանկությունները, հիշողություններն ու հույզերն են, որոնք անհատի կողմից ժխտվում են` սոցիալական ստանդարտներին և իդեալներին համապատասախան չլինելու պատճառով:

Անիմա- դա անգիտակցական կյանքի հիմքն է տղամարդու մեջ:
Անիմուս-անգիտակցական տղամարդու հիմքը կնոջ մեջ:
Էգո-դա մեր գիտակցության կենտրոնն է, որը տրամաբանորեն և նպատակաուղղված ձևով  կառավարում և ուղղորդում է մեր վարքը` մեր նպատակների և օբյեկտիվ պայմանների համապատասխան:

Ինքնությունը  դա ամբողջականության մարմնացումն է: Սա այն կետն է, անձի այն կենտրոնը,  որտեղ տեղի է ունենում անգիտակցականի և գիտակցականի կորելացում ու ադապտացում, այսինքն տեղի է ունենում փոխզիջում:

Բացի այդ  Յունգը առանձնացրեց  նաև 4 հոգեկան ֆունկցիաներ,  որոնք զույգեր են կազմումԴրանք են մտածողություն և զգացմունքորոնք Յունգը համարում էռացիոնալ ֆունկցիաներ զգայությունև ինտուիցիաիռացիոնալ ֆունկցիաներ: