воскресенье, 15 февраля 2015 г.

Գիտեմ....

Գիտեմ, հիմա սպասում ես դարձյալ,
Ուզում ես ես գամ, ինձ տեսնես նորից,
Կանգնեմ քո առջև և ասեմ բարև,
Իսկ դու ջերմ ժպտաս ժպիտով քո հեզ:

Նայեմ աչքերիդ, գերվեմ քեզանով,
Գլուխդ կախես ու ոչինչ չասես,
Իսկ երբ ամաչես, ձեռքդ ինձ պարզես,
Հայացքդ թեքես ու ամուր գրկես:

Քայլենք միասին մեզ, տեսնեն բոլորը,
Ամաչենք, փախչենք, բամբասեն ամենքը,
Քեզ գիրկս առնեմ, տանեմ մեր այգին,
Նստենք երկուսով մեր նստարանին…

Անձրև ու թախիծ, ամպամած երկինք,
Ձևացնենք իրար, ինչպես երջանիկ
Անձրևը գա ու ների մեզ նորից,
Որ պայծառ արևը շողա երկնքից :

среда, 21 января 2015 г.

Ձմեռային ճամբարի կազմակերպման մեր ծրագիրը

Երկուշաբթի 1
Դիջիթեքյան քննարկում, դիջիգովազդի պատրաստում, նախապատրաստում ընդհանուր պարապմունքին

Երեքշաբթի 1
Հետաքրքիր խաղ, ընդհանուր պարապմունքի քննարկում

Չորեքշաբթի 1
Պարային թերապեւտիկ դաս-հանդիպում


Հինգշաբթի 1
Պարի ներկայացում, պարապմունք

Ուրբաթ 1
Մարզական խաղ վոլեյբոլ-բասկետբոլ

Երկուշաբթի 2
Ճամփորդություն

Երեքշաբթի 2
Ֆիլմի դիտում, քննարկում

Հինգշաբթի 2
Քննարկում: Թեման՝ կարոտ

Ուրբաթ 2
Ճամբարի ամփոփում-քննարկում

понедельник, 12 января 2015 г.

Հայ-վրացական կամուրջներ: სომხურ-ქართული ხიდები

გამარჯობა: Բարեւ ձեզ:
Արդեն քանի տարի է, ինչ կրթահամլիրն իրականցնում է «հայ-վրացական կամուրջներ» կրթական ծրագիրը: Միշտ հյուրեր Վրաստանից, կրթահամալիրցիների այցելություններ Վրաստան, ծրագրերի փոխանակում…

Մեր ակումբը հյուրընկալել էր մի շատ համակրելի հատուկ մասնագետ Մայա Մախնիաշվիլին: Երկու դասաժամ տեւած զրույցը հաճելի էր եւ՛ մեզ, եւ՛ նրան(դրա մասին վկայում է իր ձայնագրությունը վրացերեն լեզվով): Այդ ընթացքում զրուցեցինք հայկական եւ վրացական մշակույթների, ժողովրդների մտածելակերպի մասին, սակայն բուն թեման մեր դպրոցի եւ իրենց դպրոցի ներկայացումն էր, ապա սկսեցինք հետաքրքրվել իրենց դպրոցի ծրագրով, հասկանալ հատուկ կրթության երեխաների ներգրավվածության աստիճանը հանրակրթական դպրոցներում:

воскресенье, 11 января 2015 г.

Նոր տարին Հայաստանում

Արդեն ձմեռ է: Որ կողմ շրջվես՝ շտապող մարդիկ են՝  մի բան ավել վերցնելու, մի բան ավել գնելու, մի քայլ առաջ գնալու անսանձ հույսով: «Վա՜յ, մայոնեզը մոռացանք…», «Գումարս չի բավականեցնում, ի՜նչ արած այնքան շատ է ապրանքը թանկացել, բայց ինչ արած, Նոր Տարի է, պետք է տակից դուրս գալ, պարտք կանեմ՝ բուդը կգնեմ…», «Ի՜նչ լավ կլինի այս տարի ձյուն չգա, թե չէ գալիս է, կեղտոտում, տուն մտնողների հետեւից անընդհատ մաքրի կեղտաջուր…» ու այս ամենին հակադրվող երեխաների «Մայրի՜կ, ե՞րբ է ձյուն գալու: Այնքան եմ ուզում ձյուն գա…», «Լիստերից կարո՞ղ եմ վերցնել:»…

среда, 17 декабря 2014 г.

Դատավարություն: Հետազոտություն

Հոգեբանի ակումբը պատվեր էր ստացել հետազոտել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողների կարծիքն ու վերաբերմունքը ուսումնական ճամբարների վերաբերյալ: Մենք, որպես սոցիոլոգիական հետազոտության մեթոդ, կազմեցինք ֆոկուս խմբեր: Հետազոտության օբյեկտն էր սովորողների վերաբերմունքը տվյալ հարցի վերաբերյալ: Հետազոտությունը անցկացրեցինք կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում՝ չորս կրտսեր, երեք ավագ և միջին դպրոցներում: Հետազոտությանը մասնակցել են հիսուներկու սովորող, որոնք ներառված են եղել վեցից ութ հոգանոց խմբերում: Հետազոտութայնը մասնակցել են նաև սովորողներ, ովքեր դեռ չեն հասցրել մասնակցել ուսումնական ճամբարներին:
Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ կրտսեր դպրոցներում, 4-րդ դասարանից սկսած նոր միայն  կարողանում են հստակ տարբերակել ուսումնական ճամբարի ժամանակահատվածը և գործունեությունը:

понедельник, 17 ноября 2014 г.

Լարվածությունից մինչեւ ռելաքսացիա

Կրթահամալիրի տոն: Հետաքրքիր մրցաշարեր: Ինչու՞ չէ, նաեւ նկարչաթերապիա:
Նյութս սկսեմ «Գիտակների ակումբի» կազմակերպած ինտելեկտուալ խաղից, որին մենք մասնակցություն ունեցանք: Խաղից առաջ խոր լարվածություն, խմբի անունի որոշում, ապա անսպասելի, հետաքրքիր, մեկնաբանվող հարցեր, որոնք առաջին հայացքից թվում էին պարզ, սակայն թեթեւ մտածողության դեպքում միանգամից մեկնում էին պատասխանը: Արդյունքը սպասվածից լավ էր: