вторник, 24 сентября 2013 г.

Ճանաչիր ինքդ քեզ (Կարինե Գևորգյան)

Ըստ ավանդության Սոկրատեսը երիտասարդ տարիքում այցելել է Դելֆոս, որտեղ նրան հուզել է Դելֆյան տաճարին փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ» մակագրությունը։ Սոկրատեսը դա ընդունել է որպես մարդու էության, բնության, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչողության կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ։
Երբ մեր փիլիսոփայության ուսուցիչը հանձնարարեց մեզ գրել շարադրություն <<Ճանաչիր ինքդ քեզ>> թեմայով ես սկսեցի մտածել արդյո՞ք մենք ճանաչում ենք ինքներս մեզ: Ոչ:
Մենք ճանաչում ենք մեզ շատ հեռվից ու մակերեսայնորեն և շատ քիչ բան գիտենք մեր մասին: Եթե փորձենք հարցնենք ինքներս մեզ, թե ինչ ենք մենք ցանկանում և թե ինչպես ենք ուզում փոխել մեր կյանքն, ինչ նպատակներ ունենք:
Մինչև այսօր մենք օգտագործել ենք մեր հզոր հնարավորություններն ու վառ երևակայությունն մեր իսկ դեմ,ստեղծել ենք մեզ համար անհաղթահարելի թվացող դժվարություններ: Իսկ այժմ հարցրեք ինքներդ ձեզ , թե ինչ եք դուք ուզում: Մարդ չի կարող տեսնել ինքն իրեն կողքից դրա համարել  դժվար է ինքդ քեզ ճանաչելը: Փորձեք շուտ-շուտ փոխվեք, ձգտեք դեպի կատարելություն և դրանով ավելի շատ կծանոթանաք ինքներդ ձեր հետ: Դուք կծանոթանաք ձեր հնարավորություններին , կիմանաք ձեր գինը և կկարողանաք տեսնել ձեզ կողքից:

Իսկ քննադատներ միշտ կգտնվեն վստահ եղեք ու ուրախացեք, երբ կսկսեն քննադատել ձեզ: Հիշեք, որ վատերին չեն քննադատում:
 
Երբ Քրիստափոր Կոլումբոսն հայտնագործեց Ամերիկա մայրցամաքն, որոշ ժամանակ անց, Կոլումբոսը և հավաքված մարդիկ նստած զրուցում էին սեղանի շուրջ և մեկն վեր կացավ տեղից ու դիմեց Կոլումբոսին՝ ասելով, թե արդյո՞ք Կոլումբուսն մեծ բան է արել:Բոլորն էլ կարող էին դուրս գալ նավահանգստից ու անընդհատ շարժվելով մի ուղղությամբ անպայման կհասնեին ցամաքի:Եվ վերջում եզրափակեց.
-
Մենք էլ կարող էինք դա անել:
Կոլումբուսն, որին միանգամից ուղղվեցին բոլոր ներկաների հայացքներն, վերցրեց մի ձու սեղանից և ասաց.
-
Ով՞ կարող է սա կանգնեցնել մի ծայրի վրա:
Եվ բոլորն էլ հրաժարվեցին անգամ փորձել, իսկ նա վերցրեց ձուն հարվածեց այն մի ծայրով սեղանին ու կանգնեցրեց և ավելացրեց.
-
Կարող էիք, անեիք:
Հիրավի ճշմարտացի էր այս մարդու խոսքն և այս օրինակից էլ ակնհայտ է, որ «դեպի նպատակը սլանալիս չարժի կանգ առնել և քար նետել ամեն հաչացող շան վրա»: Փորձեք ճանաչել ինքներդ ձեզ և վայելել կյանքը, կատարելագործվել և ձգտել դեպի լավը, և անգամ մի պտտվեք ամեն մի շան հաչոցի վրա:
 (Հեղնակ` Գևորգյան Կարինե)

Комментариев нет:

Отправить комментарий