понедельник, 17 ноября 2014 г.

Լարվածությունից մինչեւ ռելաքսացիա

Կրթահամալիրի տոն: Հետաքրքիր մրցաշարեր: Ինչու՞ չէ, նաեւ նկարչաթերապիա:
Նյութս սկսեմ «Գիտակների ակումբի» կազմակերպած ինտելեկտուալ խաղից, որին մենք մասնակցություն ունեցանք: Խաղից առաջ խոր լարվածություն, խմբի անունի որոշում, ապա անսպասելի, հետաքրքիր, մեկնաբանվող հարցեր, որոնք առաջին հայացքից թվում էին պարզ, սակայն թեթեւ մտածողության դեպքում միանգամից մեկնում էին պատասխանը: Արդյունքը սպասվածից լավ էր:


Այժ նկարչական թերապիայի մասին փոքր-ինչ խոսեմ: Ասեմ, որ այս միտքը ծագեց պատահական, հենց դասի ժամանակ, եւ, քանի որ ընկեր Լիլիթի հետ նախորդ օրը պայմանավորվել էինք վարժարանի ակումբում այդպիսի մի գործունեւություն ծավալել, ապա անհրաժեշտ պարագաներն ունեինք: Դե ինչ, մնում էր հաճելի երաժշտություն, գեղեցիկ պալիտրա եւ, որ ամենակարեւորն է, տրամադրվածություն: Սկսեցինք պատկերել երաժշտությունը, ով ինչպես պատկերացնում էր: Արդյունքում ստացվեցին մեզ նկարագրող պատկերներ, որոնք մյուս դասին վերլուծեցինք:



Комментариев нет:

Отправить комментарий