понедельник, 28 апреля 2014 г.
суббота, 19 апреля 2014 г.
Յոգան և մենք
Յոգայի մասին շատ անգամներ ենք խոսել, վերջապես մեր ակումբի մի ժամը նվիրվեց ուսումնասիրելուն յոգան: Այդ նպատակը հետապնդելով՝ եղանք Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում, և ուսումնասիրեցինք յոգան այնտեղի մասնագետների հետ:
Նախ հասկացանք՝ յոգան ինչ փուլեր ունի, և ինչ նպատակ է հետապնդում: Մեդիտացիան, որը նույնպես քննարկվել էր ակումբի դասերի ժամանակ, յոգայի վերջին փուլն է, երբ կենտրոնանում ես և ճամփորդում ես ինքդ քո մեջ, փորձում ես ինքդ հասկանալ տրամադրությանդ, սթրեսիդ կամ դեպրեսիայիդ պատճառը: Այդ պահին դու ես՝ ֆիզիկապես և հոգիդ:
четверг, 10 апреля 2014 г.
Պարային-շարժողական թերապիա
Պարային թերապիա:
Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն
է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան
հոգեթերապիայի
միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում
են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Ըստ պարային
թերապիայի մարմինն ու հոգեկանը փոխկապակցված են: Այն մարդը, ով դիմում է պարային
թերապիայի, պարտադիր չէ, որ ունենա շարժողական եւ պարային փորձ: Այստեղ շեշտը
դրվում է նրա վրա, թե ինչպես է մարդը զգում իր մարմինն ու շարժումները, այլ ոչ թե
նրա վրա, թե ինչքանով է նա տիրապետում պարային տեխնիկային եւ ինչպես է դիտվում
պարի ժամանակ:Պարը, միմիկան, ժեստը ինչպես նաև երաժշտությունը համարվում են զգացմունքների արտահայտման հնագույն միջոցներից: Դեռ վաղ շրջանում պարը հանդիսանում էր զգացմունքների արտահայտման լավագույն միջոց, որոնք խոսքով արտահայտելը շատ դժվար էր: Պարն ինքնադրսևորման ուժեղ միջոց է:
Подписаться на:
Сообщения (Atom)