четверг, 26 сентября 2013 г.

Ճանաչիր ինքդ քեզ և կճանաչես ողջ աշխարհը (Անի Գասպարյան)

Երբևիցէ մտածե՞լ եք ինքներդ ձեր մասին, փորձե՞լ եք հասկանալ, թե ինչպիսի՞ բնավորություն ունեք: Փորձե՞լ եք գտնել ձեր լավ և վատ կողմերը: Փորձե՞լ եք կշռադատել ձեր արարքները՝ նախքան դրանք իրագործելը եւ իրագործելուց հետո:
«Ճանաչիր ինքդ քեզ» արտահայտություն, որն իր մեջ ընդգրկում է փիլիսոփայական մի ամբողջ աշխարհ, մտածելու տեղիք է տալիս, ինքդ քեզ ճանաչելու և ինքնագնահատականի ձևավորման հնարավորություն ընձեռում: Այս արտահայտությունը կարող է փոխել շատերի տեսակետը աշխարհընկալման վերաբերյալ, ինչպես օրինակ այն փոխեց անտիկ փիլիսոփա Սոկրատեսի կյանքը: Նա հասկացավ, որ աշխարհը ուսումնասիրելու եւ հասկանալու համար նախ մարդ պետք է ճանաչի ինքն իրեն՝ իր էությունը, բնավորությունը:

вторник, 24 сентября 2013 г.

Ճանաչիր ինքդ քեզ (Կարինե Գևորգյան)

Ըստ ավանդության Սոկրատեսը երիտասարդ տարիքում այցելել է Դելֆոս, որտեղ նրան հուզել է Դելֆյան տաճարին փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ» մակագրությունը։ Սոկրատեսը դա ընդունել է որպես մարդու էության, բնության, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչողության կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ։
Երբ մեր փիլիսոփայության ուսուցիչը հանձնարարեց մեզ գրել շարադրություն <<Ճանաչիր ինքդ քեզ>> թեմայով ես սկսեցի մտածել արդյո՞ք մենք ճանաչում ենք ինքներս մեզ: Ոչ: