среда, 13 ноября 2013 г.

Աուտոֆոբիա




  Վախ մենակությունից-պատալոգիկ անհանգստություն, որին հետևում է ուժեղ վախ մենակությունից:Այն բավականին տարածված, բայց բավական նուրբ հոգեբանական խնդիր է: Վերահսկողության տակ գտնվող աուտոֆոբիան թվում է բավականին անվնաս, սակայն աստիճանաբար այն դուրս է գալիս կյանքի համար վտանգավոր աստիճան: Փորձենք ուսումնասիրել այս ֆոբիան իրական օրինակով:
  << Կիրան սովորական աղջիկ էր: Նա ուներ ընկերներ և սիրող ընտանիք: Նա ըմբռնող էր, խելացի և շատ գրավիչ: Նա հայտնի էր դպրոցում և դպրոցի թերթի խմբագիրն էր: Տասնհինգ տարեկան հասակում,  Կիրան դժբախտ պատահարի արդյունքում կորցրեց եղբորը` Սաշային:Նրանք իրար հետ շատ մոտ էին: Նրանք մի տարիքի էին և համարվում էին լավագույն ընկերներ: Եղբոր մահից հետո ժամանակի ընթացքում Կիրան ուշքի, բայց չդառձավ այնպիսին ինչպիսին էր մինջև այդ: Նա սկսեց վախենալ, որ մարդիկ կարող են հեռանալ իրենից: Նա սկսեց խանդել իր ընկերներին և պահանջել նրանցից միշտ իր կողքին գտնվել: Նա չեր սիրում մնալ տանը մենակ, և մի օր տանը մենակ մնալով անգամ իրքնասպանության փորձ էր կատարել>>:

Ագրեսիա





Ընդհանուր հասկացություն ագրեսիայի մասին

 Ագրեսիա ասելով հասկանում ենք ուրիշին, կենդանիներին կամ մարդկանց գիտակցաբար վնաս հասցնելու մտադրությունը:
Ըստ արտահայտման կերպի ագրեսիաները լինում են.
ա. Ազատ-գոյանում է ինչ-որ մեկին վնաս հասցնելու ցանկությամբ:
բ. Ոչ ազատ- Երբ զայրույթը շատ արագ ավարտ է ունենում:
Ըստ արտահայտման ձևի.

Ստել... Հանուն ինչի՞

Հոգեբանները փորձում են առանձնացնել այն նպատակներ, հանուն որի ասվում են այդ ստերը`
1.      Ստում ես, որ ցավ չպատճառես.
Օրինակներ`
Դու գնացել ես հանգստանալու, բայց շատ վատ ես քեզ զգում, քեզ զանգում են տանից և հարցնում թե ինչպես ես, իսկ դու բոլորին չվշտացնելու համար ասում ես, որ լավ ես:
Քո ընկերը իրեն նոր շոր է գնել, բայց իմաստ չունի արդեն գնելուց հետո նրան վշտացնել և ստիպված ստում ես:
2.      Սուտ անօգնական վիճակից դուրս գալու համար.
Օգտագործում են ինքնապաշտպանության համար: Դու քեզ թույլ ես զգում և անկարող ես փոխել տհաճ իրավիճակը: Ուժերդ չի բավականացնում դիմանալու ուրիշի ճնշմանը, որպեսզի պաշտպանես քո շահերը, վախենում ես նյարդայնացնել և զայրույթ առաջացնել նշանակալից մարդկանց: Ավելի լավ է ստել: