четверг, 11 июня 2015 г.

Ճամբարային հաշվետվություն


Ուրախ ուսումնական ճամբար

Հոգեբանի եւ Հետաքրքրասերի ակումբները որոշեցին համագործակցել...
Որոշեցինք երկու ակումբներով ունենալ ուսումնական հետաքրքիր ճամփորդություն: Քանի որ մեզ առաջարկել էին օրն անցկացնելու մի քանի տարբերակներ, մենք ընտրեցինք Հրազդանի կիրճ-Մանկական երկաթուղի երթուղին:
Ընդհանուր պարապմունքից հետո ճամփա բռնեցինք դեպի Հրազդանի կիրճ: Ճանապարհին մոլորվելով, երկար քայլելով, բայց առույգ եւ ուժերով լի հասանք նպատակակետ: Այնտեղից արդեն Մանկական երկաթուղի, մանկության հուշեր... մեզ ինչ-որ տեղ մանուկ զգացինք:
Զբոսնելուց, միասին երգելուց, կիթառ նվագելուց հետո վերադարձանք...

вторник, 9 июня 2015 г.

Հունիսի 8-ը մեր ակումբում

Այսօր հոգեբանի ակումբը իր ճամբարային առօրյան անցկացրեց Նոր դպրոցում:
Օգնում էինք դաստիարակներին, խաղում փոքրիկների հետ: Իսկապես հիանալի էր: Եւ՛ մեր արածից հաճույք ստացանք, եւ՛ օգտակար եղանք, եւ՛ անցկացրեցինք ճամբարային եւս մի օրը:
Վերջում կարող եմ ասել, որ եթե ուզում եք հաճույք ստանալ, օրն անցկացրեք փոքրիկների հետ:

четверг, 4 июня 2015 г.

Ճամբարային օր 4-րդ


Հունիսի 4-ը ակումբում հայտարարել էինք էկոլոգիապես մաքուր սննդի օր: Առավոտյան գնացինք խանութ, գնեցինք անհրաժեշտ մթերքներն ու անցանք գործի: Միասնական ուժերով պատրաստեցինք այն, ինչ պլանավորել էինք: Իսկապես հաճելի ժամանակ անցկացրին: Թե՛ պատրաստելիս, թե՛ արդեն ուտելիս քննարկեցինք տարբեր թեմաներ: Առավել մտերմացանք միմիանց հետ: Եթե ժամանակին ասում էի, որ եթե ուզում ես մարդուն ավելի լավ ճանաչել, ապա պետք է նրա հետ ճանապարհ գնաս, հիմա կասեմ, որ եթե ուզում ես լավ ճանաչել, ապա պետք է նրա հետ ուտելիք պատրաստես:

понедельник, 1 июня 2015 г.

Ուրախ տրամադրություն: Ճամբարի բացում: Տեղեկատվության տարածում

Այսօր հունիսի մեկն է: Սկսվեց այդքան սպասված ամառային ճամբարը: Դե ինչ, լիարժեք անցկացնենք այս ճամբարը: Առավոտյան ընդհանուր պարապմունքով ամառային ճամբարը բացելուց հետո, Անտիվիրուս Կոմիտաս նախագծին մասնակցելուց հետո կարելի էր մի քիչ թափառել Երեւանով, ներկայացնել կրթահամալիրը: Ահա այսպես էլ անցկացրեցինք մեր ճամբարի առաջին օրը:
Օրը հագեցած էր, արեւային, ուրախ եւ հետաքրքիր:
Անհամբեր սպասում ենք ճամբարային երկրորդ օրվան: