вторник, 4 февраля 2014 г.

Բարևը և դրա պատմությունը։ Բարևը տարբեր երկրներում

   Ինչպիսի՞ ժեստեր ենք մենք հաճախ օգտագործում: Ո՛չ, խոսքը լավ դաստիարակության մասին չէ, չնայած շատերը,օրինակամենորյա խոսքում հատուկ ձայնարկություններ և մատներով նշաններ  օգտագործում են  ավելի հաճախ, քան շնչում են: Բայց մեզանից նրանք, ովքեր աշխատանքի կամ ուսման բերումով շփվում են շատ մարդկանց հետ, արտահայտում են այդ խոսքերը կամ անում այդ ժեստերը  շատ անգամ:
  
Բարևի պատմության մեջ առաջինը դատարկ ձեռքերի ցուցադրումն է սովորաբար վերջինիս բարձրացումով և թափահարումով: Այդպիսով գրավում էին մարդու ուշադրությունը և  ցույց տալիս, որ զինված չեն: Այդ ժեստը այնքան հին է և հասկանալի ցանկացած կուլտուրայում, որ անգամ տղամարդը «Վոյաջերի» ցուցանակի-աղյուսակի վրա բարևում է այլմոլորակայիններին՝ ձեռքը բարձրացրած: Ողջույնի  հին ձևերից մեկը գրկախառնությունն է: Այն դրված է մեր մեջ ի ծնե՝ սկսած այն պահից, երբ երեխան բնազդով  գրկում է իրեն գրկած մորը: Գրկախառնությունը թերևս միակ ժեստն է, որ տարածված է համարյա բոլոր մշակույթներում: Գրկախառնությունները առաջացնում
են օքսիտոցին հորմոններ, լավացնում են մարդու ինքնազգացողությունը, թուլացնում են և իջեցնում արյան ճնշումը:
  
Շուտով ձեռքի թափահարումը կորցրեց իր սկզբնական իմաստը և սկսեց օգտագործվել ինչպես ողջույնի, այնպես էլ հրաժեշտի ժամանակ: Մարդկանց հարաբերությունները դարձան ավելի բարդ և անհատական, այդ իսկ պատճառով նոր դարի սկզբին ողջույնի հիմնական ձևը դարձավ ձեռքսեղմումը: Այն ոչ միայն ցուցադրում էր զենքի բացակայությունը, այլև ծառայում էր որպես բարի կամքի ժեստշփման մեջ մտնելու պատրաստակամություն: Մրցակցության և ագրեսիայի էլեմենտները այստեղ գերիշխում են. այդ ժեստը տալիս էր ֆիզիկական ուժը ցուցաբերելու հնարավորություն: Զրուցակցի ձեռքը ամուր սեղմելը  մինչ հիմա տղամարդկանց մոտ համարվում է ամենատարածված ողջույնի ձևը (մուսուլմանական երկրներում տղամարդու և կնոջ միջև ձեռքսեղմումը արգելված է), այդպես է  նաև  սպորտի համարյա բոլոր  ձևերում: Ձեռքսեղմման քանակի համաշխարհային ռեկորդը գրանցվել է 1977 թվականին (քաղաքապետը մեկ օրվա ընթացքում սեղմել է 11.000 քաղաքացու ձեռք), իսկ տևողությամբ՝ 2013 թվականին, երբ
հայ եւ թուրք դերասանները 43 ժամ ձեռք են սեղմելՁեռքսեղմման միջոցով դուք կարող եք հասկանալ, թե դիմացինը ինչ միտումներ ունի: Եթե դուք մարդուն բարևում եք նկ. 1-ում պատկերված ձևով (ձերը սև  թեզանիքով ձեռքն է), ապա դուք փորձում եք ասել նրան, որ այդ մարդու հետ շփման ժամանակ դուք ուզում եք լինել իրադրության ղեկավարը: Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հետազոտության մասնակից  54 առաջադեմ և բարձր ղեկավար օղակներին պատկանող մարդկանցից  42-ը ոչ միայն առաջինն են մեկնել ձեռքը, այլև օգտագործել են ձեռքսեղմման հենց այդ տարբերակը:Երբ դուք դիմացինին մեկնում եք ձեռքն այնպես, որ ափը հայտնվում է վերևում (նկ. 2),
դրանով դուք ցույց եք տալիս նրան ձեր հնազանդությունը: Դա երբեմն անհրաժեշտ է լինում այն ժամանակ, երբ դուք ցանկանում եք նախաձեռնությունը տալ դիմացինին կամ թույլ տալ նրան զգալու  իրեն իրավիճակի տերը:
Իսկ երբ բարևելիս երկու ձեռքերն էլ մնում են ուղղահայաց վիճակում (նկ.3),  այդ  ցույց է տալիս, որ երկու մարդիկ էլ մոտենում են իրար փոխըմբռնմամբ և փոխադարձ հարգանքով: Այդպես են հիմնականում բարևում իրար բոլոր սովորական մարդիկ:   Հին ողջույնի  ևս մեկ ձև է խոնարհումը: Բայց եթե բաց ձեռքերը ցույց են տալիս միայն հարձակվելու միտման բացակայություն, ապա խոնարհումը բառիս բուն իմաստով ձեր վիզը դնում է հարվածի տակ: Մեր օրերում խոնարհումը փոխարինվել է ուղղակի գլխի թափահարումով, բայց շատ տեղերում՝  հիմնականում Ասիայում, էթիկետի գլխավոր ցուցանիշը մնում է խոնարհումը: Խոնարհման իմաստը հարգանքի տեսակետից փոխվում է համակերպման, որը նման է նվաստացմանը: Չինական կոուտոու ծիսակատարությունը ներառում է իր մեջ երեքանգամյա ծնկաչոքությունը և իննանգամյա երկրպագությունը: Ռուսիայում ընդունված էր գոտկատեղի  (այդ թվում նաև ձեռքով գետնին դիպչելով) և  բերանքսիվայր խոնարհումը: Կորեացի ձեն-բուդդիստնեը օրական բերանքսիվայր փռվում են 1080 անգամ, սակայն երբեմն նրանք եզրափակվում
են 108-ով:
  
Համբույրը՝ որպես ողջույնի ձև, այնքան էլ հին չէ, ինչպես կարող է թվալ: Թե ինչպես և երբ է հայտնվել այդ ողջույնի ձևը, հայտնի չէՀավանական է, որ հնում դա սեքսուալ ենթատեքստ չի ունեցել  և  առաջացել է երեխային կերակրելու պրոցեսից: Այսինքն՝  համբույրը ի սկզբանե եղել է բարեկամական կապի միջոց: Այստեղից է համբույրով ուղեկցվող ժամանակակից ողջույնը (որպես կանոն՝ այտերին), որը, իբրմարդկանց մտերմությունն է խորհրդանշում: Ձեռքի  համբույրը խոնարհման և սովորական համբույրի խառնուրդն է: Սլավոնական շատ երկրներում  որպես ողջույն մինչ վերջերս  օգտագործվում էր շուրթերով համբույրը երկու տղամարդկանց միջև: Համբույրի քանակի համաշխարհային ռեկորդը գրանցվել է 1990 թվականին, երբ Վոլֆրամը 8 ժամվա ընթացքում համբուրեց 8001 մարդու:   Էսկիմոսների համբույրը հիմնված է կունիկ ավանդույթի հիման վրա. քիթը և վերին շրթունքը ուժեղ սեղմվում է մյուս մարդու դեմքին (ճակատին կամ այտին), որից հետո կտրուկ ներշնչում է արվում, այնպես որ համբուրողը «ներքաշի» դիմացինի մաշկը և մազերը: Այն, որ էսկիմոսները խուսափում են սովորական համբույրներից, որպեսզի
իրենց մոտ չսառչեն շրթունքները, միֆ է: Ուղղակի դրսում հանդիպման ժամանակ մարմնի միակ բաց տեղերն են վերին շութը, քիթը և աչքերը:
  
Նույն ձևով են բարևում միմյանց մաորիները: Այդ ծիսակատարությունը կոչվում է հոնգի: Հանդիպման ժամանակ պետք է քթերով ամուր սեղմվել միմյանց, որից հետո հյուրըդադարում է լինել օտարական և դառնում է համարյա ցեղի անդամ: Ծիսակատարության հիմքում է դրված շնչառության փոխանակումը, քանի որ այն ունի աստվածային ծագում. Տանե աստվածը ներշնչեց մարդու մեջ կյանքը:   Հետաքրքիր է, բայց զինվորական ողջույնը և գլխի ծածկոցի վեր բարձրացումը
հանդիպման ժամանակ ունեն նույն ծագումը: Ընդհանուր կարծիք չկա, բայց հնարավոր է, որ այդ բոլոր ժեստերը առաջացել են ասպետների ողջույնի սովորույթից, որոնք բարձրացնում էին իրենց երեսկալները: Կա նաև կարծիք, որ տվյալ ժեստը ցույց է տալիս, որ դուք հիացած եք զրուցակցի գերազանցությամբ (կոչումով կամ սոցիալական կարգավիճակով ): Այսպես կոչված «հռոմեական ողջույնը»իրականում միջնադարյան գեղանկարիչներին են վերագրում: Ոչ մի ապացույց
չկա, որ հռոմեացիները ողջունել են միմյանց վեր պարզած ձեռքով՝ ի նկատի ունենալով զենքի և վատ մտքերի բացակայությունը:
Աղբյուրը՝  http://operativ.am/?p=45144/
Ռուսերենից թարգմանությունը և նկարները՝  http://www.mirf.ru/Articles/print3872.html
Անի Գասպարյան


Ինչպես նաեւ դիտեք մեր տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=Sj9heKPPIFc