Հոգեբանի ակումբը պատվեր էր ստացել հետազոտել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողների կարծիքն
ու
վերաբերմունքը
ուսումնական
ճամբարների
վերաբերյալ:
Մենք,
որպես
սոցիոլոգիական
հետազոտության
մեթոդ,
կազմեցինք
ֆոկուս
խմբեր:
Հետազոտության
օբյեկտն էր սովորողների վերաբերմունքը տվյալ հարցի վերաբերյալ: Հետազոտությունը անցկացրեցինք կրթահամալիրի
բոլոր
մասնաճյուղերում՝
չորս
կրտսեր,
երեք
ավագ
և
միջին
դպրոցներում:
Հետազոտությանը
մասնակցել
են
հիսուներկու
սովորող,
որոնք
ներառված
են
եղել
վեցից
ութ
հոգանոց
խմբերում: Հետազոտութայնը մասնակցել են նաև սովորողներ, ովքեր դեռ չեն հասցրել մասնակցել ուսումնական
ճամբարներին:
Հետազոտության արդյունքում
պարզ դարձավ, որ կրտսեր դպրոցներում, 4-րդ դասարանից սկսած նոր միայն կարողանում են հստակ տարբերակել ուսումնական ճամբարի
ժամանակահատվածը և գործունեությունը:
Կրտսեր դպրոց- Այստեղ սովորողները մեծ մասամբ
ճամբարի վերաբերվում են որպես պարտականություն և հաճախում են սիրով: 4-րդ, 5-րդ դասարանցիները, ովքեր մասնակցել են հարցմանը,
հանդես են եկել երգացանկի և պարերի որոշակի
փոփոխություններով:
Միջին դպրոց- Այստեղ ևս մեծամասնությունը հաճույքով էր մասնակցում ճամբարներին:
Հիմնականում նախորդ օրը տեղեկանում են հաջորդ օրվա գործունեության մասին, և գալիս են պատրաստված, իրականցնում են տարբեր ծրագրեր, նախագծեր:
Այստեղ հիմնական առաջարկն էր ծրագրերի կազմումը հանձնել սովորողներին, և ունենալ մրցույթային օրեր: Կար առաջարկ նաև ստեղծել ուսումնական ակումբներ, տարբեր ուղղվածություններով,
որտեղ իրենց ցանկությամբ կներգրավեին սովորողները:
Ավագ դպրոց- Առաջին առաջարկը ճամբարների
կամավոր լինելն էր, այսինքն սովորողը ունենար հնարավորություն ընտրելու մասնակցել,
թե ոչ, ըստ նախապես հրապարակված ծրագրի: Այստեղ ևս կային առաջարկներ, որպեսզի ճամբարային գործունեության մշակումը վստահվի սովորողներին:
Ավագ դպրոցի սովորողների առաջարկը հետևյալն էր, որ ուսումնական ճամբարները
լինեն ավելի ներգրավող՝ կազմակերպել ծրագրային մրցույթ Դիջիթեքում կամ այլ մրցույթներում
որոշակի խրախուսող մրցանակով, հետևյալ անվանակարգով «ուսումնական
գործունեության ծրագիր»:
Եզրահանգում
Մեծամասամբ սովորողների մասնակցությունը ճամբարներին հաճույքով
է և ընդհանրացված առաջարկը ճամբարների կամավորության սկզբունքն
է:
Комментариев нет:
Отправить комментарий