четверг, 10 апреля 2014 г.

Պարային-շարժողական թերապիա

Պարային թերապիա:
    Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան հոգեթերապիայի
միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Ըստ պարային թերապիայի մարմինն ու հոգեկանը փոխկապակցված են: Այն մարդը, ով դիմում է պարային թերապիայի, պարտադիր չէ, որ ունենա շարժողական եւ պարային փորձ: Այստեղ շեշտը դրվում է նրա վրա, թե ինչպես է մարդը զգում իր մարմինն ու շարժումները, այլ ոչ թե նրա վրա, թե ինչքանով է նա տիրապետում պարային տեխնիկային եւ ինչպես է դիտվում պարի ժամանակ:
   Պարը, միմիկան, ժեստը ինչպես նաև երաժշտությունը համարվում են զգացմունքների արտահայտման հնագույն միջոցներից: Դեռ վաղ շրջանում պարը հանդիսանում էր զգացմունքների արտահայտման լավագույն միջոց, որոնք խոսքով արտահայտելը շատ դժվար էր: Պարն ինքնադրսևորման ուժեղ միջոց է:
   Անտիկ ժամանակաշրջանում պարը մարդկանց կողմից կիրառվում էր բուժման նպատակներով: Ավելի ուշ ժամանակներում Իտալիայում արագ, դինամիկ երաժշտության տակ տարանտիզմի/տարանտելլա-սարդի խայթոց/ բուժման էֆֆեկտիվ միջոց էին համարվում: Հիվանդները <<տարանտելլա>> պարի ընթացքում <<զայրացած>> տեմպով շարժվում էին մինչև անկարողության հասնելը՝ մարմնից դուրս բերելով թույնը:
   Հետագայում արևմտյան մշակույթներում պարը սոցիալական հաղորդակցման և ինքնարտահայտման ձևից վերածվեց արվեստի, որի նպատակն էր հանրությանը քարոզելն ու ուրախացնելը: Այն 19-րդ դարում լավագույն ձևով արտահայտվում էր բալետի միջոցով: 20-րդ դարում  Հյուսիսային Ամերիկայում այս գործի մեջ մեծ ներդրում ունեցավ կրակոտ և ազգասեր Այսիդորա Դունկանը: Նա կարողացավ ռեալիզմի վերածել բալետի ռոմանտիկ իլյուզիան: 
   Այսօր պարն օգտագործվում է որպես արտահայտում իրենց հույզերի, մտքերի, դիրքորոշումների: Երբ պարը օգտագործվում է թերապիայում, ապա հույզերը վերածվում են ազատ շարժումների, իմպրովիզացիայի: Պարի որպես հաղորդակցման միջոցի մասին պատկերացումները զարգացել են պարուհի Մարի Ուիգմանի կողմից:
   Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ հաշմանդամներ, պատերազմի վետերաններ կանոնավոր կերպով հաճախում էին պարային թերապիայի դասընթացների, ի դեպ նրանցից շատերը չէին կարողանում խոսել, և նրանց վրա հնարավոր չէր կիրառել վերբալ թերապիայի դասեր: Այս դասընթացներից հետո մասնակիցները հուզական ազատության և ներդաշնակության զգացմունք էին ունենում: Այս հանգամանքը շարժեց հոգեբույժների հետաքրքրությունը:

   Պարային թերապիայում գոյություն չունեն ստանդարտ պարային շարժումներ և անձնական
արտահայտման համար կարող են կիրառվել բոլոր ձևերը: Պարը կենդանի լեզու է,որով խոսում է մարդը:


Ընդհանուր նպատակները:
  
Պարային թերապևտները առանձնացնում են խմբի հետ աշխատանքի հինգ նպատակ.
   Դրանցից մեկը հանդիսանում է խմբի անդամների կողմից սեփական մարմնի, նրա կիրառման և հնարավորությունների գիտակցման ոլորտի ընդլայնումը, որը բարձրացնում է ոչ միայն ֆիզիկական և հուզական առողջությունը, այլև բազմաթիվ մարդկանց համար որպես զվարճանքի միջոց է ծառայում:
   Երկրորդ նպատակը հանդիսանում է ինքնագնահատականի բարձրացումը մարմնի առավել դրական կեցվածքի զարգացման ճանապարհով:
   Երրորդ նպատակը այն հաճախորդների սոցիալական կարողությունների կատարելագործմումն է, որոնք տարրական սոցիալական հմտությունների թրեյնինգի կարիք են զգում:
   Չորրորդը խմբի անդամներին իրենց զգացմունքների հետ կոնտակնտի մեջ դնելն է՝ շարժումների և զգացմունքների միջև կապ հաստատելու ճանապարհով:
   Պարային թերապիայի հինգերորդ նպատակը կարելի է անվանել <<մոգական շրջան>>: Պարային թերապիայի խմբի ֆունկցիաները՝ համատեղ աշխատանքը, խաղը և փորձերը
ռիթմիկ գործողություններում, եքսպերիմենտները ժեստերով, դիրքերով և շարժումներով, ոչ վերբալ շձումը միմիանց հետ, ծառայում են խորը խմբային փորձի ստեղծմանը: Անգիտակցական ոլորտի վրա ազդող այդ փորձն էլ հանդիսանում է <<մոգական շրջանը>>:


Պարային-շարժողական թերապիան: Մեր փորձը:  
   Մեր հոգեբանի ակումբը իր մի դասաժամը նվիրեց հասկանալուն թերապիայի ուժն ու արդյունավետությունը: Երկու դասաժամերից մեկը  նվիրեցինք քննարկմանը, արդյոք ի՞նչ է մեզ համար պարը, արդյոք ինքներս, թեկուզ տանը, շարժումների և պարի միջոցով ցանկանում ենք դուրս հանել այն բացասականը, ինչը բույն է դրել մեր հոգում: Ավելի լավ պատկերացնելու և գործնական բնույթը հասկանալու համար երկրորդ դասաժամը նվիրվեց պարային շարժումներին, ինչպես ասում են խոսքը վերածեցինք գործի: Ընկեր Հայկուշի
գլխավորությամբ իջանք դպրոցի պարի մասնագետ ընկեր Արշակի մոտ: Նա մեզ սկզբում ներկայացրեց, թե ինչ է իրենից ենթադրում պարը, ապա միացրեց երաժշտություն և ասաց, որ մեր հոգում կատարվող հուզումները արտահայտենք մեր մարմնի միջոցով: Ճիշտն ասած, սկզբում նկատվեց կաշկանդվածություն և մենք չգիտեինք՝ ինչ անենք: Չնայած ընկեր Արշակի հորդորներին և բացատրություններին, մենք բավական ժամանակ չէինք կարողանում ճիշտ վերարտադրել երաժշտությունը: Սակայն դասաժամի երկրորդ կեսից ինչ-որ բան կատարվեց մեզ հետ, այդ կաշկանդվածությունը ինչ-որ չափով վերացավ և մենք կարողացանք մասամբ հասնել այն արդյունքին, ինչը որ ցանկանում էինք: Մենք ավելի քիչ դժվարությամբ
արտահայտեցինք մեր հուզումները: Ի դեպ ընկեր Արշակն ասաց, որ մինչ այս թերապիան, նա մեր մասին լրիվ ուրիշ կարծիք ուներ:



                                                      


Комментариев нет:

Отправить комментарий