суббота, 19 апреля 2014 г.

Յոգան և մենք



 Յոգայի մասին շատ անգամներ ենք խոսել, վերջապես մեր ակումբի մի ժամը նվիրվեց ուսումնասիրելուն յոգան: Այդ նպատակը հետապնդելով՝ եղանք Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում, և ուսումնասիրեցինք յոգան այնտեղի մասնագետների հետ:
   Նախ հասկացանք՝ յոգան ինչ փուլեր ունի, և ինչ նպատակ է հետապնդում: Մեդիտացիան, որը նույնպես քննարկվել էր ակումբի դասերի ժամանակ, յոգայի վերջին փուլն է, երբ կենտրոնանում ես և ճամփորդում ես ինքդ քո մեջ, փորձում ես ինքդ հասկանալ տրամադրությանդ, սթրեսիդ կամ դեպրեսիայիդ պատճառը: Այդ պահին դու ես՝ ֆիզիկապես և հոգիդ:

Քեզ չեն հետաքրքրում արտաքին ազդակները, դու կենտրոնանում ես մի զգայարանիդ աշխատանքի վրա, յոգայի վարպետները կամ յոգայի ինստրուկտորները հիմնականում կենտրոնանում են իրենց լսողական զգայարանի վրա, կենտրոնանալով  շնչառության վրա, քանզի ամեն մի արտաքին ազդակ ունի սկիզբ և ամեն վարկյան կարող է
ընդհատվել, իսկ շնչառությունը մեր կյանքն է, այն ազդարարում է մեր կյանքի սկիզբը և ավարտը:
    Յոգայի ուսմունքի համաձայն մարդու ցանկացած միտք ինչ-որ մի ձև իրականություն է դառնում, և կապ չունի թե ինչպես: Ուսմունքի համաձայն կարևոր է մարմնակրթությունը: Ցանկացած հոգեպես կաշկանդվածություն, սթրես և այլն, արտահայտվում են ֆիզիկապես՝ մկանների բացման սահմանափակումները, իրանի կորությունները, առաջ եկած ուսերը, սառը ոտնաթաթերը, խոնավ ձեռքերը….
    Յոգան տարբերվում է գիմնաստիկայից նրանով, որ յոգայի ասաներում՝ դիրքերում, կարևոր տեղ են զբաղեցնում շնչառական վարժությունները: Յոգան միայն շնչառական վարժությունները չեն, սրա մեջ կան ավելի շատ բաներ, քան մենք պատկերացնում ենք:
 
  Հասրակության մեջ կա մի թյուր կարծիք, որ յոգան կապ ունի կրոնի հետ, հանձինս բուդդիզմի: Հարկ է նշել, որ յոգան առաջացել է ավելի վաղ, քան բուդիզմը, և յոգան իր մեջ չի ներառում կրոնական տարրեր, այն բաց է ցանկացած դավանանք ունեցող մարդու համար:
    Ընկեր Սվետլաննան մեզ առաջարկեց, որ մենք մի բացօթյա յոգայի դասընթաց ունենք, հուսով ենք, այս առաջարկը իրականություն կդառնա:




Комментариев нет:

Отправить комментарий