Ժեստեր թեման ուսումնասիրելու շրջանակներում մեր
ակումբի մի դասաժամի հյուրը դարձավ լոգոպեդ Աննա Օհանյանը: Ամբողջ 45 րոպեն նվիրվեց
խուլ ու համրների ձեռքերի այբուբենը սովորելուն:
Եվ այսպես մատնախոսությունը շատ կարեւոր է, քանզի այն օգնում է մեզ արտահայտել ժեստերի միջոցով այնպիսի բառեր, որոնց համար անհեթեթ կլիներ հորինել հատուկ ժեստեր: Դրանց վառ օրինակ են հատուկ անունները: Մատնախոսությունը տառանշանների համակարգ է, որտեղ ամեն մի տառ ունի իր դիրքը եւ ձեւը: Մի քանի տառեր, օրինակ ր-ն եւ ռ-ն, տարբերվում են նրանով, որ ր-ն անշարժ է, իսկ ռ տառի ժամանակ թափահարում ենք ձեռքը: Այս մատների դիրքերը լրիվ կամ մասնակիորեն կապվում են տառի գրելաձեւին: Մատնախոսում ենք աջ ձեռքով եւ պահում ենք ձեռքը կրծքավանդակի առաջ, ուսից մի քիչ ներքեւ: Աշխարհում ստեղծվել է մատնախոսության 43 այբուբեն, որոնք օգտագործվում են 59 երկրներում: Առաջին անգամ այն ստեղծվել է 1620 թվականին Իսպանիայում, իսկ հայկական տարբերակը ստեղծվել է 1960-ին:

Комментариев нет:
Отправить комментарий