вторник, 4 марта 2014 г.

Ժեստեր



Ժեստերը վերջերս լայնորեն տարածված թեմա են քննարկման համար: Որոշ հեղինակների կարծիքով, ժեստերի գաղտնիքները իմանալը Ձեզ կօգնի դառնալ միլիոնատեր կամ սկսել երջանիկ կյանք:
   Բայց իրո՞ք այդքան հզոր է ժեստերի լեզուն: Եւ ի՞նչ է տալիս հաղորդակցման այդ տեսակը մարդկանց:
   Նախ եւ առաջ, եկեք փաստեմ, որ ժեստերի հաղորդակցման հարցը առաջ է քաշվել վաղուց: 1872թ.-ին Չարլզ Դարվինը հրատարակեց «Մարդկանց եւ կենդանիների էմոցիաների արտահայտումը» գիրքը, որտեղ եւ կարծիք արտահայտեց ժեստերի եւ միմիկայի միջոցով շփման կարեւորության մասին: Հետագայում այդ հարցով զբաղվեցին շատ կենսաբաններ, վարքային հոգեբաններ, իսկ հիմա ամենահեղինակավոր եւ ամենահայտնի փորձագետը այդ բնագավառում համարվում է Ալլան Պիզը՝ առեւտրի գործակալ, ով ժեստերի հանդեպ իր հետաքրքրության շնորհիվ դարձավ աշխարհի ամենահայտնի հոգեբաններից մեկը:

Բանավոր եւ ժեստային հաղորդակցություն

   Ժեստային հաղորդակցությունը միմիկան է, ժեստերը եւ դիրքերը, որոնց օգնությամբ մարդիկ փոխանակվում են ինֆորմացիայով: Այդպիսի փոխանակումը շատ հին է եւ օգտագործվում է նույնիսկ կենդանական աշխարհում: Կարելի է եզրակացնել, որ կապիկների մոտ, հենց այդ հաղորդակցման ձեւն է կարեւորը, եւ միակը: Մարդիկ ստեղծեցին խոսքը, սակայն հաղորդակցման այդ տեսակը չվերացավ, այլ սկսեց գոյակցել բանավորին: Այսօր, ժեստերը, միմիկան եւ ձայնի տոնայնությունը օգնում են մեզ բացահայտել բառի իմաստը՝  եթե դուք չգիտեք լեզուն, դուք կարող եք ժեստերի միջոցով հայտնել դիմացինին ձեր մտադրության մասին, հաղորդակցվել խուլ մարդկանց հետ, կոնկրետացնել ասված բառի իմաստը: Հաճախ ժեստային հաղորդակցությունը ամբողջությամբ փոխարինում է խոսքին: Ի՜նչ արժե կնոջ սպանիչ հայցքը իրեն դուր եկած տղամարդուն:
   Բայց մարմնի լեզուն ամենադժվար լեզուն է: Այստեղ հարկավոր են ոչ միայն գիտելիքները, այլեւ բազմաթիվ դիտարկումներ, կոնկրետ իրավիճակի գնահատում, ժեստերի, միմիկայի եւ դիրքերի  ամբողջություն: Պրոֆեսիոնալներն այս բնագավառում նորածինների մայրիկներն են, համր կինոի եւ մնջախաղի դերասանները, հաջողակ լրագրողները եւ առեւտրի մենեջերները, լավագույն դասախոսները եւ քաղաքագետները: Մարմնի լեզուն ուսումնասիրելը դժվար է: Նախ եւ առաջ, այն օգտագործվում է մեր կողմից անգիտակցաբար: Ինչքան էլ Դուք փորձեք կառավարել ձեր ժեստերը եւ արգելափակել դրանց տված արձագանքները, միեւնույնն է, Դուք որեւէ արդյունքի չեք հասնի: Եվ մեզանից շատերը սովորաբար չեն էլ նկատում, թե ինչպես են արձագանքում խոսակցի ժեստերին: Մենք դա անվանում ենք «մարդկանց հասկանալու ունակություն», «խորաթափանցություն», «ինտուիցիա», այն ժամանակ, երբ դա ուղղակի մարմնի լեզվի տիրապետումն է: Եթե ուշադիր լինենք մեր եւ մեր շրջապատի նկատմամբ, գուցե նկատե՞նք, որ երկու մարդ, որոնք համաձայն են միմիանց հետ, խոսակցության ընթացքում նույն դիրքն են ընդունում: Կամ էլ ինչպես է փոխվում մի խոսակցի ինտոնացիան մյուսի ազդեցության տակ: Հատկապես հեշտ է հասկանալ ժեստերի ուժը կենդանիների օգնությամբ: Պարզեք Ձեր ձեռքը ափով դեպի ներքեւ՝ կենդանին կզգուշանա: Պարզեք Ձեր ձեռքը ափով վերեւ՝ կենդանին ձեզ կվերաբերվի մեծ վստահությամբ:
   Այդ «լեզվի» ուսումնասիրման երկրորդ բարդությունը կայանում է նրանում, որ պետք է հաշվի առնել ամբողջ կոնտեքստը, իրավիճակը: Եթե փողոցում նստած է մի մարդ խաչած ձեռքերով, դժվար թե դա նշանակի, որ նա թշնամաբար է տրամադրված շրջապատողներին: Ավելի շուտ նա ուղղակի մրսում է եւ ոչ մի խորը իմաստ իր դիրքը չունի: Դիտարկել ամեն մի ժեստը նույնն է, թե փորձել հասկանալ «բանալի» բառի իմաստը կոնտեքստից դուրս:
   Երրորդ խնդիրն այն է, որ ոչ բոլոր ժեստերն են բնածին: Եթե ժպիտը կամ ուսերը թափահարելը ունեն միեւնույն նշանակությունը բոլոր մշակույթներում, ապա մյուս ժեստերը, օրինակ՝ բութ մատը վերեւ բարձրացնելը կարող է դիտարկվել տարբեր ձեւերով: Եթե Դուք եկել եք այլ մշակույթով մի երկիր, ապա աշխատեք քիչ օգտագործել ժեստերը. սկբում ուսումնասիրեք՝ ինչպես են դա անում բնիկները, հակառակ դեպքում Դուք հանգիստ կարող եք վիրավորել կամ ծիծաղեցնել ինչ-որ մեկին:

Տարածքներ եւ գոտիներ

   Յուրաքանչյուր մարդ ունի մի տարածություն, որը համարում է իրենը: Այդ տարածություն ներխուժելու դեպքում նա կարող է թշնամությամբ ընդունել խախտողին, կամ էլ ագրեսիվ արձագանքել: Ուսումնասիրողները առանձնացնում են չորս զոնա. Ինտիմ, անձնական, սոցիալական, հասրակական: Այդ գոտիների գոյության մեջ համոզվելու համար պետք է ուսումնասիրել մարդկանց. Ի՞նչ է անում աղջիկը, եթե անծանոթը մոտենում է նրան շատ արագ, որպեսզի ծանոթանա: Աղջիկը կփորձի խուսափել, մեկ քայլ ետ կգնա, իսկ եթե դա էլ չօգնի մեծացնել հեռավորությունը, ուղղակի կհեռանա: Դրա հետ մեկտեղ նա իրեն կզգա բավականին անհարմար եւ կզգա վտանգ:
   Իհարկե, դա վերաբերում է ոչ միայն աղջիկներին, այլ ընդհանրապես բոլորին: Հիմնական խնդիրը նրանումն է, որ ամեն մեկն ունի այդ գոտիների իր սահմանը: Դրա վրա ազդում են սովորությունները, դաստիարակությունը եւ այն վայրը, որտեղ մարդը ծնվել է: Եթե Դուք ապրում եք քաղաքում, ապա Ձեր համար երկու տղամարդկանց միջեւ ամենաակնհայտ ձեւը բարեւի ձեռքսեղմումն է: Իսկ եթե Դուք մեկնեք գյուղ, կնկատեք, որ գյուղացիների մեծամասնությունը բարեւում է ձեռքի թափահարումով: Իսկ եթե նախընտրեն ձեռքսեղմումը, ապա կանգնած կլինեն բավական մեծ հեռավորության վրա, քան քաղաքացիները: Ավելի կարեւոր են հպմանը վերաբերումները. դրա համար անհրաժեշտ է երկարատեւ ծանոթություն, եւ ինտիմ գոտու մուտքի իրավունք, այլապես հպումը կնդունվի թշնամաբար: Միշտ զննեք մարդկանց եւ մի փորձեք մոտենալ նրանց բավականին մոտիկ. ավելի լավ է պահպանել հեռավորություն, եւ անհրաժեշտության դեպքում զրուցակիցը ինքը կմոտենա Ձեզ:
   Եւս մեկ անվիճելի փաստ. ամեն մարդ ունի իրեր, որոնք համարում է իր սեփականությունը եւ աշխատում է նրանք պաշտպանել ոչ միայն գողերից, այլեւ իր սեփական երեխաներից կամ էլ լավագույն ընկերոջից: Դա կրող է լինել սիրելի բազկաթոռը, հիմնական տեղը սեղանի շուրջը, խոհանոցը(հիմնականում կանանց համար): Որպեսզի նշեն իրենց տեղը, մարդիկ հաճախ թողնում են այդտեղ իրենց իրերը(ամսագիր, ակնոց, պայուսակ): Եթե Դուք հյուր եք եկել, ուղղակի հարցրեք տան տիրոջը ո՞րն է իր տեղը եւ զբաղեցրեք մեկ ուրիշը, դա կազատի երկուսիդ անհարմարությունից:

Ձեռքերի ժեստերը

   Հաճախ մենք անում ենք ժեստերը ձեռքերի օգնությամբ եւ հենց այդ ժեստերը կարող են մեզ շատ բան ասել: Օրինակ բաց ափերը հիմնականում նշանակում են անկեղծություն, իսկ ձեռքերը թաքցնելու փորձը հակառակը, կարող է վկայել այն մասին, որ մարդը փորձում է ստել: Բաց եւ փակ ափերի մյուս նշանակությունը խնդրանքն է եւ հրամանը: Եթե Դուք մեկ այլ մարդուց խնդրեք որեւէ ծառայություն, միեւնույն ժամանակ պահելով ափը վերեւ, նա չի զգա ճնշում եւ հավանաբար չի մերժի: Իսկ եթե հակառակը՝ մարդը կնդունի Ձեր խոսքերը որպես սպառնալիք, հրաման, ճնշման փորձ: Եթե Դուք բռունց անեք, ազատ թողնելով ցուցամատը, եւ մատնացույց անել, ապա Դուք կապահովեք զրուցակցի թշնամանքը:
   Այդ տպավորությունը հեշտ է նկատել ձեռքսեղման եզրահանգման ժամանակ: Շատ ղեկավարներ պարզում են ձեռքը ձեռքսեղման ժամանակ ափը ներքեւ, սեփական առավելությունը ցուցադրելու համար: Մյուս մարդը հավանաբար կզգա այդ ձգտումը եւ, դժվար թե, ուրախ լինի այդ անհավասար դիրքին: Նա կփորձի վերադարձնել այդ իրավիճակի հսկողությունը՝ փոխելով դիմացինի ձեռքը ուղղահայաց դիրք:
   Ի դեպ, այնպիսի հայտնի ժեստը, ինչպիսին ձեռքսեղմումն է, ոչ միշտ է տեղին: Օրինակ՝ եթե Դուք անկոչ հյուրի նման մտնում եք անծանոթի տուն, ապա պետք չէ ձեռք մեկնել: Գուցե Ձեր զրուցակիցը ուրախ չէ Ձեզ տեսնել եւ չի ցանկանում հաղորդակցվել Ձեզ հետ: Ավելի լավ է սպասել, մինչեւ տերը առաջինը ձեռքը պարզի, կամ էլ ուղղակի գլխով թափահարի:

  Շղթայակցված մատները հաճախ խոսում են մարդու թշնամության կամ հիասթափության, իր բացասական վերաբերմունքը թաքցնելու ցանկության մասին: Ափերը, տնակի տեսք ընդունած, վկայում են ինքնավստահության եւ ինքնահավանության մասին: Երբ մարդը ձեռքերը պահում է մեջքի ետեւում եւ մի ձեռքով բռնում է մյուսի դաստակը, ապա դա վստահության եւ գերազանցության մասին է խոսում: Այդ ժեստը հաճախ օգտագործում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանքի անդամները, արիստոկրատները, ոստիկանները: Այդ ժեստը թույլ կտա Ձեզ զգալ ավելի կարեւոր եւ վստահ: Դեմքին մոտեցրած ձեռքերը խոսում են ստելու մասին: Փորձ էր արվել, որտեղ բուժքույրերի դեր խաղացող կանայք պետք է ստեին հիվանդներին իրենց վիճակի մասին: Համարյա բոլորը, ովքեր պետք է ստեին, ձեռքերը մոտեցնում էին դեմքին, իսկ նրանք, ովքեր ճշմարտությունն էին ասում, այդ ժեստը չօգտագործեցին:
   Խաչակնքված ձեռքերը հաճախ հայտնում են անցանկալի իրավիճակից թաքնվելու ցանկության մասին, իսկ պայուսակը, թղթապանակը կամ ծաղկեփունջը կրծքին սեղմելը, ինչպես նաեւ երկու ձեռքերով բաժակ բռնելը խոսում է շրջապատողներից պաշտշանվելու, պատնեշ ստեղծելու մասին:

Աչքերի արտահայտությունը


   Մարդու հայացքը կարող է շատ բան ասել իրեն շրջապատողների հանդեպ վերաբերմունքի մասին եւ մատնի իր իսկական մտադրությունները: Հայտնի է, որ սիրած մարդուն նայելուց բիբը լայնանում է:
   Մարդու հայացքը կարող է մատնել նաեւ սուտը: Եթե մարդը ազնիվ չէ եւ ինչ-որ բան է թաքցնում, մեր աչքերը կհանդիպեն խոսակցության ժամանակ շատ քիչ: Որպեսզի զրուցակցին դուր գաք եւ լավ տպավորություն թողնեք, պետք է նայել աչքերին որքան հնարավոր է շատ: Նշանակություն ունի նաեւ տեղը, որտեղ ուղղված է հայացքը: Գործնական հանդիպման ժամանակ խորհուրդ է տրվում չիջեցնել հայացքը եւ չնայել քթին: Ընկերական շփման ժամանակ հայացքը պետք է լինի աչքերի գծից մինչեւ բերանի գիծը: Իսկ եթե Դուք հետաքրքրված եք հակառակ սեռի ներկայացուցչով, ապա հայացքը կարող է սահել ավելի ցածր…  Թեք հայացքը կարող է ցույց տալ ինչպես հետաքրքրությունը(այդ դեպքում մարդը ժպտում է եւ հոնքերը վերեւ բարձրացնում), այնպես էլ թշնամությունը(այդ դեպքում հոնքերը կիտած են, իսկ բերանի անկյունները իջեցրած): Զրուցակիցների մեծամասնության վրա ազդում է կոպերի իջեցումը, երբ զրուցակիցը մնում է այդ վիճակում մի վարկյան, դա, իհարկե, խոսում է այն մասին, որ նա ցանկություն ունի Ձեզ հեռացնել տեսանելիության դաշտից:

   Պատմել բոլոր ժեստերի եւ դիրքերի մասին, որոնք մարդիկ օգտագործում են շփման ընթացքում՝ հանարավոր չէ: Տարբեր մարդկանց խմբավորումներում օգտագործվում են իրենց նշանները, ժեստերը, որոնք թույլ են տալիս մարդկանց գտնել ընդհանուր լեզու՝ չօգտվելով լեզվից: Հաղորդակցությունը բարդ ընթացք է: Այստեղ կարեւոր են եւ՛ միմիկան, եւ՛ դիրքերը, եւ՛ ժեստերը, ինտելեկտը: Բայց իմանալ ամենահայտնի ժեստերի, նրանց օգտագործման մշակույթի եւ ընկալման ընդունակությունների մասին, պետք է յուրաքանչյուր մարդու, ով ձգտում է հաջող եւ էֆեկտիվ շփմանը ինչպես գործնական, այնպես էլ անձնական նպատակներով:
   Պետք է հիշել, որ հասարակության մշակույթը եւ գոյություն ունեցող բարոյականությունը իր հետքն է թողնում ժեստերի վրա: Եթե Դուք հետեւեք մեր խերհրդին նայել զրուցակցի աչքերին ժամանակի երկու երրերդի ըթացքում, գտնվելով Ճապոնիայում, ապա տեղացիները կարող են մտածել, որ դուք ագրեսիվ եք տրամադրված իրենց հանդեպ եւ հրավիրում եք նրանց մենամարտի: Շփվելու հոգեբանությունը կօգնի Ձեզ խուսափել այդպիսի տհաճ իրավիճակներից եւ զգալիորեն մեծացնել Ձեր ընկալումը եւ մտածելակերպը: Բացի այդ, մարդկանց հետեւելը, օգտագործելով նոր գիտելիքներ ժեստերի մասին, ոչ միայն օգտակար է, այլ նաեւ բավական հետաքրքիր:
Անի Գասպարյան
Թարգմանությունը՝ 
http://www.liveinternet.ru/users/irzeis/post298514951/

Комментариев нет:

Отправить комментарий