суббота, 6 июня 2015 г.
пятница, 5 июня 2015 г.
четверг, 4 июня 2015 г.
Ճամբարային օր 4-րդ
Հունիսի 4-ը ակումբում հայտարարել
էինք էկոլոգիապես մաքուր սննդի օր: Առավոտյան գնացինք խանութ, գնեցինք անհրաժեշտ մթերքներն
ու անցանք գործի: Միասնական ուժերով պատրաստեցինք այն, ինչ պլանավորել էինք: Իսկապես
հաճելի ժամանակ անցկացրին: Թե՛ պատրաստելիս, թե՛ արդեն ուտելիս քննարկեցինք տարբեր
թեմաներ: Առավել մտերմացանք միմիանց հետ: Եթե ժամանակին ասում էի, որ եթե ուզում ես
մարդուն ավելի լավ ճանաչել, ապա պետք է նրա հետ ճանապարհ գնաս, հիմա կասեմ, որ եթե
ուզում ես լավ ճանաչել, ապա պետք է նրա հետ ուտելիք պատրաստես:
понедельник, 1 июня 2015 г.
Ուրախ տրամադրություն: Ճամբարի բացում: Տեղեկատվության տարածում
Այսօր հունիսի մեկն է: Սկսվեց այդքան սպասված ամառային ճամբարը: Դե ինչ, լիարժեք անցկացնենք այս ճամբարը: Առավոտյան ընդհանուր պարապմունքով ամառային ճամբարը բացելուց հետո, Անտիվիրուս Կոմիտաս նախագծին մասնակցելուց հետո կարելի էր մի քիչ թափառել Երեւանով, ներկայացնել կրթահամալիրը: Ահա այսպես էլ անցկացրեցինք մեր ճամբարի առաջին օրը:
Օրը հագեցած էր, արեւային, ուրախ եւ հետաքրքիր:
Անհամբեր սպասում ենք ճամբարային երկրորդ օրվան:
Օրը հագեցած էր, արեւային, ուրախ եւ հետաքրքիր:
Անհամբեր սպասում ենք ճամբարային երկրորդ օրվան:
суббота, 30 мая 2015 г.
вторник, 5 мая 2015 г.
понедельник, 23 марта 2015 г.
Ուսումնական օր
Այսօր հոգեբանի ակումբի ուսումնական արձակուրդի առաջին օրն էր: Որոշեցինք դաս-թրեյնինգ ունենալ նլծ-ի վերաբերյալ «Մադաթյան» կենտրոնում: Դասը պետք է հիմնված լիներ հարց-պատասխանի վրա, սակայն, քանի որ այդքան էլ չէինք պատկերացնում նլծ-ն, ապա քննարկումը հիմնականում տարածվեց ընդհանուր հոգեբանության շուրջ, ինչը, իմ կարծիքով, եւ հուսամ մնացածի նույնպես, ավելի օգտակար էր: Քննարկեցինք որոշ կարծրատիպեր, հասկացանք դրանց արմատները, մի փոքր ավելի լավ պատկերացում կազմեցինք հոգեբանություն մասնագիտության մասին, եւ, ի վերջո, մի բան ավել հասկացած, սովորած դուրս եկանք: Քննարկումից հետո շատ հարցեր մնացին ինքդ քո մեջ վերլուծելու:
Քննարկումը ստացված էր:
Քննարկումը ստացված էր:
Подписаться на:
Сообщения (Atom)





