четверг, 4 июня 2015 г.

Ճամբարային օր 4-րդ


Հունիսի 4-ը ակումբում հայտարարել էինք էկոլոգիապես մաքուր սննդի օր: Առավոտյան գնացինք խանութ, գնեցինք անհրաժեշտ մթերքներն ու անցանք գործի: Միասնական ուժերով պատրաստեցինք այն, ինչ պլանավորել էինք: Իսկապես հաճելի ժամանակ անցկացրին: Թե՛ պատրաստելիս, թե՛ արդեն ուտելիս քննարկեցինք տարբեր թեմաներ: Առավել մտերմացանք միմիանց հետ: Եթե ժամանակին ասում էի, որ եթե ուզում ես մարդուն ավելի լավ ճանաչել, ապա պետք է նրա հետ ճանապարհ գնաս, հիմա կասեմ, որ եթե ուզում ես լավ ճանաչել, ապա պետք է նրա հետ ուտելիք պատրաստես:

понедельник, 1 июня 2015 г.

Ուրախ տրամադրություն: Ճամբարի բացում: Տեղեկատվության տարածում

Այսօր հունիսի մեկն է: Սկսվեց այդքան սպասված ամառային ճամբարը: Դե ինչ, լիարժեք անցկացնենք այս ճամբարը: Առավոտյան ընդհանուր պարապմունքով ամառային ճամբարը բացելուց հետո, Անտիվիրուս Կոմիտաս նախագծին մասնակցելուց հետո կարելի էր մի քիչ թափառել Երեւանով, ներկայացնել կրթահամալիրը: Ահա այսպես էլ անցկացրեցինք մեր ճամբարի առաջին օրը:
Օրը հագեցած էր, արեւային, ուրախ եւ հետաքրքիր:
Անհամբեր սպասում ենք ճամբարային երկրորդ օրվան:

понедельник, 23 марта 2015 г.

Ուսումնական օր

Այսօր հոգեբանի ակումբի ուսումնական արձակուրդի առաջին օրն էր: Որոշեցինք դաս-թրեյնինգ ունենալ նլծ-ի վերաբերյալ «Մադաթյան» կենտրոնում: Դասը պետք է հիմնված լիներ հարց-պատասխանի վրա, սակայն, քանի որ այդքան էլ չէինք պատկերացնում նլծ-ն, ապա քննարկումը հիմնականում տարածվեց ընդհանուր հոգեբանության շուրջ, ինչը, իմ կարծիքով, եւ հուսամ մնացածի նույնպես, ավելի օգտակար էր: Քննարկեցինք որոշ կարծրատիպեր, հասկացանք դրանց արմատները, մի փոքր ավելի լավ պատկերացում կազմեցինք հոգեբանություն մասնագիտության մասին, եւ, ի վերջո, մի բան ավել հասկացած, սովորած դուրս եկանք: Քննարկումից հետո շատ հարցեր մնացին ինքդ քո մեջ վերլուծելու:
Քննարկումը ստացված էր:

воскресенье, 15 февраля 2015 г.

Գիտեմ....

Գիտեմ, հիմա սպասում ես դարձյալ,
Ուզում ես ես գամ, ինձ տեսնես նորից,
Կանգնեմ քո առջև և ասեմ բարև,
Իսկ դու ջերմ ժպտաս ժպիտով քո հեզ:

Նայեմ աչքերիդ, գերվեմ քեզանով,
Գլուխդ կախես ու ոչինչ չասես,
Իսկ երբ ամաչես, ձեռքդ ինձ պարզես,
Հայացքդ թեքես ու ամուր գրկես:

Քայլենք միասին մեզ, տեսնեն բոլորը,
Ամաչենք, փախչենք, բամբասեն ամենքը,
Քեզ գիրկս առնեմ, տանեմ մեր այգին,
Նստենք երկուսով մեր նստարանին…

Անձրև ու թախիծ, ամպամած երկինք,
Ձևացնենք իրար, ինչպես երջանիկ
Անձրևը գա ու ների մեզ նորից,
Որ պայծառ արևը շողա երկնքից :