понедельник, 23 марта 2015 г.

Ուսումնական օր

Այսօր հոգեբանի ակումբի ուսումնական արձակուրդի առաջին օրն էր: Որոշեցինք դաս-թրեյնինգ ունենալ նլծ-ի վերաբերյալ «Մադաթյան» կենտրոնում: Դասը պետք է հիմնված լիներ հարց-պատասխանի վրա, սակայն, քանի որ այդքան էլ չէինք պատկերացնում նլծ-ն, ապա քննարկումը հիմնականում տարածվեց ընդհանուր հոգեբանության շուրջ, ինչը, իմ կարծիքով, եւ հուսամ մնացածի նույնպես, ավելի օգտակար էր: Քննարկեցինք որոշ կարծրատիպեր, հասկացանք դրանց արմատները, մի փոքր ավելի լավ պատկերացում կազմեցինք հոգեբանություն մասնագիտության մասին, եւ, ի վերջո, մի բան ավել հասկացած, սովորած դուրս եկանք: Քննարկումից հետո շատ հարցեր մնացին ինքդ քո մեջ վերլուծելու:
Քննարկումը ստացված էր:

воскресенье, 15 февраля 2015 г.

Գիտեմ....

Գիտեմ, հիմա սպասում ես դարձյալ,
Ուզում ես ես գամ, ինձ տեսնես նորից,
Կանգնեմ քո առջև և ասեմ բարև,
Իսկ դու ջերմ ժպտաս ժպիտով քո հեզ:

Նայեմ աչքերիդ, գերվեմ քեզանով,
Գլուխդ կախես ու ոչինչ չասես,
Իսկ երբ ամաչեսձեռքդ ինձ պարզես,
Հայացքդ թեքես ու ամուր գրկես:

Քայլենք միասին մեզ, տեսնեն բոլորը,
Ամաչենքփախչենք, բամբասեն ամենքը,
Քեզ գիրկս առնեմտանեմ մեր այգին,
Նստենք երկուսով մեր նստարանին

Անձրև ու թախիծամպամած երկինք,
Ձևացնենք իրար, ինչպես երջանիկ
Անձրևը գա ու ների մեզ նորից,
Որ պայծառ արևը շողա երկնքից :

среда, 21 января 2015 г.

Ձմեռային ճամբարի կազմակերպման մեր ծրագիրը

Երկուշաբթի 1
Դիջիթեքյան քննարկում, դիջիգովազդի պատրաստում, նախապատրաստում ընդհանուր պարապմունքին

Երեքշաբթի 1
Հետաքրքիր խաղ, ընդհանուր պարապմունքի քննարկում

Չորեքշաբթի 1
Պարային թերապեւտիկ դաս-հանդիպում


Հինգշաբթի 1
Պարի ներկայացում, պարապմունք

Ուրբաթ 1
Մարզական խաղ վոլեյբոլ-բասկետբոլ

Երկուշաբթի 2
Ճամփորդություն

Երեքշաբթի 2
Ֆիլմի դիտում, քննարկում

Հինգշաբթի 2
Քննարկում: Թեման՝ կարոտ

Ուրբաթ 2
Ճամբարի ամփոփում-քննարկում

понедельник, 12 января 2015 г.

Հայ-վրացական կամուրջներ: სომხურ-ქართული ხიდები

გამარჯობა: Բարեւ ձեզ:
Արդեն քանի տարի է, ինչ կրթահամլիրն իրականցնում է «հայ-վրացական կամուրջներ» կրթական ծրագիրը: Միշտ հյուրեր Վրաստանից, կրթահամալիրցիների այցելություններ Վրաստան, ծրագրերի փոխանակում…

Մեր ակումբը հյուրընկալել էր մի շատ համակրելի հատուկ մասնագետ Մայա Մախնիաշվիլին: Երկու դասաժամ տեւած զրույցը հաճելի էր եւ՛ մեզ, եւ՛ նրան(դրա մասին վկայում է իր ձայնագրությունը վրացերեն լեզվով): Այդ ընթացքում զրուցեցինք հայկական եւ վրացական մշակույթների, ժողովրդների մտածելակերպի մասին, սակայն բուն թեման մեր դպրոցի եւ իրենց դպրոցի ներկայացումն էր, ապա սկսեցինք հետաքրքրվել իրենց դպրոցի ծրագրով, հասկանալ հատուկ կրթության երեխաների ներգրավվածության աստիճանը հանրակրթական դպրոցներում:

воскресенье, 11 января 2015 г.

Նոր տարին Հայաստանում

Արդեն ձմեռ է: Որ կողմ շրջվես՝ շտապող մարդիկ են՝  մի բան ավել վերցնելու, մի բան ավել գնելու, մի քայլ առաջ գնալու անսանձ հույսով: «Վա՜յ, մայոնեզը մոռացանք…», «Գումարս չի բավականեցնում, ի՜նչ արած այնքան շատ է ապրանքը թանկացել, բայց ինչ արած, Նոր Տարի է, պետք է տակից դուրս գալ, պարտք կանեմ՝ բուդը կգնեմ…», «Ի՜նչ լավ կլինի այս տարի ձյուն չգա, թե չէ գալիս է, կեղտոտում, տուն մտնողների հետեւից անընդհատ մաքրի կեղտաջուր…» ու այս ամենին հակադրվող երեխաների «Մայրի՜կ, ե՞րբ է ձյուն գալու: Այնքան եմ ուզում ձյուն գա…», «Լիստերից կարո՞ղ եմ վերցնել:»…