понедельник, 28 апреля 2014 г.
суббота, 19 апреля 2014 г.
Յոգան և մենք
Յոգայի մասին շատ անգամներ ենք խոսել, վերջապես մեր ակումբի մի ժամը նվիրվեց ուսումնասիրելուն յոգան: Այդ նպատակը հետապնդելով՝ եղանք Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում, և ուսումնասիրեցինք յոգան այնտեղի մասնագետների հետ:
Նախ հասկացանք՝ յոգան ինչ փուլեր ունի, և ինչ նպատակ է հետապնդում: Մեդիտացիան, որը նույնպես քննարկվել էր ակումբի դասերի ժամանակ, յոգայի վերջին փուլն է, երբ կենտրոնանում ես և ճամփորդում ես ինքդ քո մեջ, փորձում ես ինքդ հասկանալ տրամադրությանդ, սթրեսիդ կամ դեպրեսիայիդ պատճառը: Այդ պահին դու ես՝ ֆիզիկապես և հոգիդ:
четверг, 10 апреля 2014 г.
Պարային-շարժողական թերապիա
Պարային թերապիա:
Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն
է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան
հոգեթերապիայի
միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում
են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Ըստ պարային
թերապիայի մարմինն ու հոգեկանը փոխկապակցված են: Այն մարդը, ով դիմում է պարային
թերապիայի, պարտադիր չէ, որ ունենա շարժողական եւ պարային փորձ: Այստեղ շեշտը
դրվում է նրա վրա, թե ինչպես է մարդը զգում իր մարմինն ու շարժումները, այլ ոչ թե
նրա վրա, թե ինչքանով է նա տիրապետում պարային տեխնիկային եւ ինչպես է դիտվում
պարի ժամանակ:Պարը, միմիկան, ժեստը ինչպես նաև երաժշտությունը համարվում են զգացմունքների արտահայտման հնագույն միջոցներից: Դեռ վաղ շրջանում պարը հանդիսանում էր զգացմունքների արտահայտման լավագույն միջոց, որոնք խոսքով արտահայտելը շատ դժվար էր: Պարն ինքնադրսևորման ուժեղ միջոց է:
среда, 5 марта 2014 г.
Սովորում ենք այբուբենը Աննա Օհանյանի հետ
Ժեստեր թեման ուսումնասիրելու շրջանակներում մեր
ակումբի մի դասաժամի հյուրը դարձավ լոգոպեդ Աննա Օհանյանը: Ամբողջ 45 րոպեն նվիրվեց
խուլ ու համրների ձեռքերի այբուբենը սովորելուն:
Եվ այսպես մատնախոսությունը շատ կարեւոր է, քանզի այն օգնում է մեզ արտահայտել ժեստերի միջոցով այնպիսի բառեր, որոնց համար անհեթեթ կլիներ հորինել հատուկ ժեստեր: Դրանց վառ օրինակ են հատուկ անունները: Մատնախոսությունը տառանշանների համակարգ է, որտեղ ամեն մի տառ ունի իր դիրքը եւ ձեւը: Մի քանի տառեր, օրինակ ր-ն եւ ռ-ն, տարբերվում են նրանով, որ ր-ն անշարժ է, իսկ ռ տառի ժամանակ թափահարում ենք ձեռքը: Այս մատների դիրքերը լրիվ կամ մասնակիորեն կապվում են տառի գրելաձեւին: Մատնախոսում ենք աջ ձեռքով եւ պահում ենք ձեռքը կրծքավանդակի առաջ, ուսից մի քիչ ներքեւ: Աշխարհում ստեղծվել է մատնախոսության 43 այբուբեն, որոնք օգտագործվում են 59 երկրներում: Առաջին անգամ այն ստեղծվել է 1620 թվականին Իսպանիայում, իսկ հայկական տարբերակը ստեղծվել է 1960-ին:

вторник, 4 марта 2014 г.
Ժեստեր
Ժեստերը վերջերս լայնորեն տարածված թեմա են քննարկման համար:
Որոշ հեղինակների կարծիքով, ժեստերի գաղտնիքները իմանալը Ձեզ կօգնի դառնալ միլիոնատեր
կամ սկսել երջանիկ կյանք:Բայց իրո՞ք այդքան հզոր է ժեստերի լեզուն: Եւ ի՞նչ է տալիս հաղորդակցման այդ տեսակը մարդկանց:
Նախ եւ առաջ, եկեք փաստեմ, որ ժեստերի հաղորդակցման հարցը առաջ է քաշվել վաղուց: 1872թ.-ին Չարլզ Դարվինը հրատարակեց «Մարդկանց եւ կենդանիների էմոցիաների արտահայտումը» գիրքը, որտեղ եւ կարծիք արտահայտեց ժեստերի եւ միմիկայի միջոցով շփման կարեւորության մասին: Հետագայում այդ հարցով զբաղվեցին շատ կենսաբաններ, վարքային հոգեբաններ, իսկ հիմա ամենահեղինակավոր եւ ամենահայտնի փորձագետը այդ բնագավառում համարվում է Ալլան Պիզը՝ առեւտրի գործակալ, ով ժեստերի հանդեպ իր հետաքրքրության շնորհիվ դարձավ աշխարհի ամենահայտնի հոգեբաններից մեկը:
понедельник, 3 марта 2014 г.
суббота, 1 марта 2014 г.
Պաշտպանական ռեակցիան հոգեբանության մեջ
Հեղինակ՝ Կարինե Գևորգյան
Հոգեբանության մեջ հաճախ
հանդիպում են պաշտպանությանը վերաբերող եզրեր՝ պաշտպանական մեխանիզմ, պաշտպանական հակազդում
(ռեակցիա), պաշտպանական մարտավարություն, նեվրոտիկ պաշպանություն և պաշտպանողականություն
իբրև անձի հատկանիշ։ Հոգեբանության մեջ գոյություն ունեն մի քանի հիմնական հետազոտություններ
պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ, որոնց մենք կանդրադառնանք։

Զիգմունդ Ֆրեյդը և նրա հետևորդները
համարում էին, որ տարբեր պաշտպանական մեխանիզմների հիմնական հատկանիշներն են․ ա)դրանք անգիտակցական են,
այսինքն մարդ չի գիտակցում ո՛չ պատճառները և մոտիվները, ո՛չ նպատակները, ո՛չ էլ իր
պաշտպանական վարքագծի փաստն ինչ որ մի օբյեկտի կամ իրադարձության վերաբերյալ, բ) պաշտպանական
մեխանիզմները միշտ խեղում են և փոխարինում են իրականությունը։
Подписаться на:
Сообщения (Atom)

.jpg)