გამარჯობა: Բարեւ ձեզ:
Արդեն քանի տարի է, ինչ կրթահամլիրն իրականցնում է «հայ-վրացական կամուրջներ» կրթական ծրագիրը: Միշտ հյուրեր Վրաստանից, կրթահամալիրցիների այցելություններ Վրաստան, ծրագրերի փոխանակում…
Մեր ակումբը հյուրընկալել էր մի շատ համակրելի հատուկ մասնագետ Մայա Մախնիաշվիլին: Երկու դասաժամ տեւած զրույցը հաճելի էր եւ՛ մեզ, եւ՛ նրան(դրա մասին վկայում է իր ձայնագրությունը վրացերեն լեզվով): Այդ ընթացքում զրուցեցինք հայկական եւ վրացական մշակույթների, ժողովրդների մտածելակերպի մասին, սակայն բուն թեման մեր դպրոցի եւ իրենց դպրոցի ներկայացումն էր, ապա սկսեցինք հետաքրքրվել իրենց դպրոցի ծրագրով, հասկանալ հատուկ կրթության երեխաների ներգրավվածության աստիճանը հանրակրթական դպրոցներում:
Մայա Մախնիաշվիլին ասաց, որ իրենց դպրոցում ընդհանուր հաշված երեւի թե
2-3 այդպիսի աշակերտ լինի, նա ասաց, որ այդպիսի կրթության պահանջ ունեցող երեխաների
համար կա առանձին դպրոց, որտեղ նրանք հաճախում են, սակայն շատ կուզենար, որ այդ երեխաները
նույնպես հաճախեն հանրակրթական դպրոց մյուսների նման, եւ իրենց զգան սոցիումի անդամ:Արդեն քանի տարի է, ինչ կրթահամլիրն իրականցնում է «հայ-վրացական կամուրջներ» կրթական ծրագիրը: Միշտ հյուրեր Վրաստանից, կրթահամալիրցիների այցելություններ Վրաստան, ծրագրերի փոխանակում…
Մեր ակումբը հյուրընկալել էր մի շատ համակրելի հատուկ մասնագետ Մայա Մախնիաշվիլին: Երկու դասաժամ տեւած զրույցը հաճելի էր եւ՛ մեզ, եւ՛ նրան(դրա մասին վկայում է իր ձայնագրությունը վրացերեն լեզվով): Այդ ընթացքում զրուցեցինք հայկական եւ վրացական մշակույթների, ժողովրդների մտածելակերպի մասին, սակայն բուն թեման մեր դպրոցի եւ իրենց դպրոցի ներկայացումն էր, ապա սկսեցինք հետաքրքրվել իրենց դպրոցի ծրագրով, հասկանալ հատուկ կրթության երեխաների ներգրավվածության աստիճանը հանրակրթական դպրոցներում:
Երեւի թե ձեզ կհետաքրքրի, թե ինչպես էինք շփվում մեր հաճելի հյուրի հետ, քանի որ նա ռուսերենին այդքան էլ լավ չէր տիրապետում: Այստեղ մեծ շնորհակալություն ենք ուզում հայտնել վրացախոսներ Աստղիկ Իսրայելյանին եւ Սամվել Կիրակոսյանին, ինչպես նաեւ
ընկեր Հայկուշին: Իսկ ինչու՞, որովհետեւ Աստղիկն ու Սամվելը մեզ օգնեցին թարգմանել եւ հասկանալ մեր հյուրի խոսքը, իսկ ընկեր Հայկուշին՝ որովհետեւ նրա շնորհիվ մենք ուսումնասիրեցինք ժեստերի լեզուն, որը մեզ շփման ընթացքում շատ օգնեց:
Քննարկումն ավարտելուց հետո դրսից ծանոթացրեցինք մեր ակումբներին եւ միասին իջանք Մարմարյա սրահ՝ տոնական ընդհանուր պարապմունքի մասնակիցը դառնալու:
Live Casino (H2H) - Jordan's Arabia23 Retro
ОтветитьУдалитьThe casino features a air jordan 18 retro yellow suede online store collection of air jordan 18 retro men blue from my site casino slots, poker, roulette and live how to buy air jordan 18 stockx dealer games. All jordan 18 white royal blue to good site from your desktop. Download the H2H client air jordan 18 retro men red super for free.