Արդեն ձմեռ է: Որ կողմ շրջվես՝
շտապող մարդիկ են՝ մի բան ավել վերցնելու,
մի բան ավել գնելու, մի քայլ առաջ գնալու անսանձ հույսով: «Վա՜յ, մայոնեզը մոռացանք…»,
«Գումարս չի բավականեցնում, ի՜նչ արած այնքան շատ է ապրանքը թանկացել, բայց ինչ արած,
Նոր Տարի է, պետք է տակից դուրս գալ, պարտք կանեմ՝ բուդը կգնեմ…», «Ի՜նչ լավ կլինի
այս տարի ձյուն չգա, թե չէ գալիս է, կեղտոտում, տուն մտնողների հետեւից անընդհատ մաքրի
կեղտաջուր…» ու այս ամենին հակադրվող երեխաների «Մայրի՜կ, ե՞րբ է ձյուն գալու: Այնքան
եմ ուզում ձյուն գա…», «Լիստերից կարո՞ղ եմ վերցնել:»…
Քայլում ես քաղաքի կենտրոնով, որին մարդիկ «քաղաք» են ասում, ասես թե ծայրամասերը քաղաքի մեջ չեն մտնում, ու տեսնում ես գեղեցիկ զարդարված, լույսերով ու ձնեմարդերով ողողված աշխարհ, որը հիմնականում ամեն տարի նույնն է, բայց մեկ է, քեզ ակամա տեղափոխում է մանկությանդ հեքիաթների աշխարհ, բայց հերիք է հետ գաս իրականություն ու մի քիչ ուշադիր դիտես շուրջդ, կտեսնես հոգնած դեմքերով, գավազանով մի կերպ առաջ ընթացող եւ նկարվելու համար գումար ուզող Ձմեռ պապիկներին, ովքեր Նոր Տարվա այս թոհ ու բոհի մեջ ուզում են մանուկների անմեղ երազանքների ու ցանկությունների հաշվին գումար վաստակել, որպեսզի կարողանան անցկանել հերթական ձեւական ու ցուցամոլ Նոր Տարին: Լա՝վ եք անում, երեխաներին ուրախություն պարգեւեք, բայց գոնե այդ ամենն արեք սրտից, սիրով, այլ ոչ թե դրան վերաբերվեք որպես պարտականություն: Ի՜նչ լավ է, այս տարի ձեզ չեմ հանդիպել:
Դրսից տեղափոխվում ես մարդկանց օջախներ ու միանգամից վրադ են հասնում հոր ջղային շարժումները, որովհետեւ դժվարությամբ է հայթայթում/հայթայթել գումար տոնի ճոխ սեղանի համար, որի վրայի ուտելիքները ի վերջո հայտնվում են շենքերի մոտ գտնվող աղբամանների կամ հենց շենքերի մեջ կառուցված անհիգիենիկ աղբաուղիների մեջ, որոնց մեջ աղբը մնում ու փտում է շաբաթներ, մոր հապշտապ շարժումները, որովհետեւ արդեն համարյա ժամը տասներկուսն է, բայց դեռ փաթաթում է խաղողի տերեւների մեջ տոլմայի ֆարշը, ու դեռ չի էլ հասցրել զուգվել-զարդարվել: Ու երեխաների անկարգ շարժումները: Խե՜ղճ մայր, արի ու հասցրու երեխաներիդ կարգի բերել, զուգվել-զարդարվել, սեղանը նորմալ զուգել-զարդարել, լավ է գոնե տունն ես զարդարել, թե չէ ո՞նց էիր հասցնելու:
Լսեցինք մեր կաթողիկոսի ամանորյա շնորհավորանքը, մի կերպ լսեցինք նաեւ նախագահինը, շամպայնով շնորհավորեցինք, ու զանգերի տեղատարափը միանգամից խփեց մեր ականջներին: Մեկ տան հեռախոսին, մեկ բջջայինին, կամ SMS, մեկ էլ Skype-ով բարեկամներդ զանգում են ու շնորհավորում, երեւի թե կեսին էլ չես ճանաչում: Մտնում էս սոցիալական ցանկացած ցանց ու ապշում նամակների քանակից, իջնում ես նորություններով, ամեն րոպե մի շնորհավորանք, միշտ նույն խոսքերով, մաղթանքներով, ինտերնետից ներբեռնած նույնատիպ նկարներով:
Ու հունվարի մեկից սկսած այցելում բարեկամներիդ, ընկերներիդ, հարեւաններիդ, իրենք են գալիս, ամաչում, ասում որ կուշտ են, մի կտոր բան ուտում, որպեսզի գոհացնեն եւ՛ իրենց եւ՛ Ձեզ: Այդ օրերի ընթացքում այնքան բարեկամի էս բացահայտում, որ չգիտեիր էլ, որ գոյություն ունեն:
Մի երկու խոսքով Հայաստանյան Նոր տարին լի է մայոնեզապատ տրամադրությամբ՝ տեսքից ախորժելի է, առաջին երկու օրը հաճելի, բայց երրորդ օրվանից արդեն ծանրանում է, փչանում: Չնայած այս ամենի կողքին գեղեցիկն էլ կա: Ոչ մի տոն չունի այն գեղեցկությունն ու փայլը, որ ունի Նոր Տարին, եւ, ճիշտ է, Հայաստանում այս ամենը շատ է կորում անծայր լցված սեղանների մեջ, բայց միեւնույնն է, այն միշտ հիշեցնում է իր մասին:
The 20 best casinos in Las Vegas (MapYRO)
ОтветитьУдалитьThe 20 best 경기도 출장마사지 casinos in 계룡 출장안마 Las Vegas (MapYRO). Find your nearest casino and 포천 출장샵 get 100% up 김천 출장안마 to $200 예스 벳 free by booking with Mapyro.