05.06.2014…
Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օր… Կրթահամալիրում կազմակերպված ակցիա…
Բազմաթիվ սովորողներ..Բազմաթիվ կամավորներ…Ու շա՜տ-շա՜տ աղբ:
Հոգեբանի ակումբը նույնպես միացավ այս ակցիային և համառ ուշադրությամբ զննեց ու մաքրեց Մայր դպրոցից դեպի Նոր դպրոց տանող ճանապարհը: MSKH գլխարկները գլխներիս, ձեռնոցներն ու տոպրակներն ձեռքներիս, էներգիան կենտրոնացրած ու տեսողությունը սրած վերցնում էինք, մաքրում, փրկում, գեղեցկացնում մեր շրջակա միջավայրը: Աղբն այնքան շատ էր, իսկ մեր ձեռքի տակ եղած տոպրակները քիչ, որ ստիպված դեն նետած արկղերի մեջ էինք զետեղում թափոնները, մինչև մեզ տոպրակները հասնեին: Արդյունքում հավաքել էինք այն, ինչ չէինք կարծում կգտնենք՝ հեծանիվի ոտնակից մինչև ավտոմեքենայի ջարդած հայելի, ակնոցներից մինչև կենցաղային ապրանքներ: Եվ մեր այդքան ժրաջան աշխատանքից հետո զարմանալի չէր, որ մենք 24 տոպրակ աղբ հավաքեցինք:
Դե ինչ, իսկ այս ամենը ավելի լավ պատկերացնելու համար դիտեք մեր տեսանյութը:

Հ.Գ. Շնորհակալություն ենք ուզում հայտնել մեզ օգնած բոլոր
անձանց՝ մեզ միացած երկու կամավոր տղաներին, ինչպես նաև այն տղաներին, ովքեր օգնեցին
հավաքված աղբը տեղափոխել հատկացված վայրը:
Комментариев нет:
Отправить комментарий