Արդեն երեք օր
է, ինչ սկսել է ամառային ուրախ ճամբարը… Այնքան ուրախ պահեր ենք ունեցել ակումբի երեխաների
հետ, որ մեկ տարվա մեր ակումբային գործունեության ժամանակ անցկացրած մեր ամբողջ ուրախությունն
գումարած չի հասնի սրան: Այնքա՜ն ենք մտերմացել, կարծես իրար ճանաչում ենք անհոգ մանկությունից,
այլ ոչ թե անհասկանալի, ու չենք վախենա ասել, խելառ պատանեկությունից: Բնապահպանական
ժամեր…Մարզական առավոտյան ընդհանուր պարապմունքներ ու մարզական ժամեր… Պարային չստացված
դաս(բայց ոչինչ վաղը պատրաստված կգանք)… Ու հետաքրքիր ասուլիսներ, ֆիլմի դիտումներ,
քննարկումներ, բացօթյա պոեզիայի ժամեր…
Երկուշաբթի սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ապա ձեռնարկեցինք բնապահպանական նախագիծ՝ Վրացախոսների ակումբի հետ մաքրեցինք մայր դպրոցի ներքին բակի աջակողմյան հատվածը, ապա ներկա գտնվեցինք «Անտիվիրուս Կոմիտասին», դիտեցինք հայկական հին կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ «Տղամարդիկ»-ը, ապա բռնկվեցինք բուռն քննարկման:
Երեքշաբթին նույնպես խոստանում էր հետաքրքիր ու անմոռաց օր: Մարզական ընդհանուր պարապմունք… Մեծ ցանկություն ունենալ պարի դաս, սակայն համապատասխան հագուստի չառկայության դեպքում չստացվեց դա… Օտարալեզու ֆիլմերի դիտման օր էր հայտարարված, այդպես դիտեցինք ֆիլմեր, ապա քննարկեցինք:
Այսօր՝ չորեքշաբթի, ճամբարի երրորդ օրը ամենաակտիվն էր: Առավոտյան պարային ընդհանուր պարապմունք: Բացօթյա պոեզիայի ժամ անցկացրեցինք ընկեր Վանուհու և ընկեր Հասմիկի հետ: Կարդացինք Չարենք, Սևակ, Թումանյան, Իսահակյան ու Մեծարենց: Համեմեցինք պոեզիան Կոմիտասյան հնչյուններով, ձուլվեցինք բնության կախարդիչ ձայներին ու քննարկումներով ապրեցինք գրողների հոգեվիճակը: Ապա սպորտային ակտիվ ժամ: Ճիշտ է հոգնել էինք, սակայն չէինք ուզում դադարացնել մեր խաղը, և գնալ ընդմիջման: Բայց դա էլ էր կարևոր, և գնացինք: Ընդմիջման ավարտից հետո ներկա գտնվեցինք մեդիակենտրոնում գտնվող ասուլիսին և ուրախ տրամադրությամբ եկանք տուն:
Այս երեք օրերի արկածների մասին գրելն անհնար է: Սա մեր հիշողության մի մասնիկն է կազմում, և հուսով եմ, այն դեռ կշարունակվի ավելանալ:

Комментариев нет:
Отправить комментарий