среда, 13 ноября 2013 г.

Ստել... Հանուն ինչի՞

Հոգեբանները փորձում են առանձնացնել այն նպատակներ, հանուն որի ասվում են այդ ստերը`
1.      Ստում ես, որ ցավ չպատճառես.
Օրինակներ`
Դու գնացել ես հանգստանալու, բայց շատ վատ ես քեզ զգում, քեզ զանգում են տանից և հարցնում թե ինչպես ես, իսկ դու բոլորին չվշտացնելու համար ասում ես, որ լավ ես:
Քո ընկերը իրեն նոր շոր է գնել, բայց իմաստ չունի արդեն գնելուց հետո նրան վշտացնել և ստիպված ստում ես:
2.      Սուտ անօգնական վիճակից դուրս գալու համար.
Օգտագործում են ինքնապաշտպանության համար: Դու քեզ թույլ ես զգում և անկարող ես փոխել տհաճ իրավիճակը: Ուժերդ չի բավականացնում դիմանալու ուրիշի ճնշմանը, որպեսզի պաշտպանես քո շահերը, վախենում ես նյարդայնացնել և զայրույթ առաջացնել նշանակալից մարդկանց: Ավելի լավ է ստել:

Օրինակներ`
Խանդոտ և սոված ամուսինը հարցնում է, թե որտեղ ես եղել, և ուշացած կինը, որպեսզի խուսափի վեճից,  հորինում է, որ հերթական խորհրդակցությունն էր:
Սուտը անօգնական վիճակից դուրս գալու համար դա ստրուկների զենքն է:

3.      Սուտ որպեսզի բարձրացնես քո հեղինակությունը.
Լինել ուշադրության կենտրոնում, բարձրացնել հեղինակությունը, հորինել ինչ-որ հետաքրքիր զրույցի թեմա:
Օրինակներ` Նոր ծանոթների շրջապատում զգալով տխուր և խորթ սկսում են հորինել մի պատմություն արտասահմանում բնակվող ինչ-որ բարձրստիճան բարեկամների, եվրոպայում բնակվող գոյություն չունեցող հարազտների մասին:
Հանդիպելով երիտասարդ տղայի պատմում ես նրան գոյություն չունեցող օժիտի, հարուստ երկրպագուների մասին:
Քեզ համար թանկ արդուզարդ ես գնում և պատմում ընկերուհիներիտ, որ նվիրել են երկրպագուներտ:

4.      Սուտ ինքնահաստատման համար
Մենք ամեն օր հանդիպում ենք մեծ քանակությամբ մարդկանց, և բոլորը պահանջում են մեր ուշադրությունը և մեր ժամանակը, որը հազիվ հերիքում է մեր սեփական ընտանիքին: Երբեմն հարկ է լինում սահմանփակել շփումը նրանց հետ, այլապես անձնական կյանքը խառնաշփոթի կվերածի:
Օրինակ`
Խոհանոցում ճաշի ժամին հավաքվել է ողջ ընտանիքը, հեռախոսը զանգում է, դուք տան անդամներից մեկին խնդրում եք վերցնել հեռախոսը և ասել, որ դուք տանը չեք:
Ուրբաթ առավոտյան ձեր բոլոր ծանոթներին հայտնում եք, որ դուք քաղաքից դուրս եք գնում, բայց իրականում մնում եք տանը և հանգստանում` վայելելով ձեր մենակությունն ու անդորրը:
5.      Սուտ հանուն սիրո.
Հոգեբանները հաստատում են այն փաստը, որ տղամարդիկ կանանցից ավելի շատ են սուտ խոսում սիրային հարաբերություններ կառուցելիս. Նրանք չափազանցնում են հիմնականում իրենց հնարավորությունները գործնական ոլորտում: Կանայք պնդում են, որ տղամարդկանց ստում են միայն, որպեսզի նրանց ցավ չպատճառեն, շատերը անծանոթ երկրպագուին չվիրավորելու համար նույնիսկ սխալ հեռախոսահամար և հասցե են տալիս: Ըստ հոգեբանների կա մի հետաքրքիր օրինաչափություն. երբ կանայք ստի մեջ բռնվում են, նրանք խոստովանում են իրենց կեղծիքը, սակայն տղամարդիկ հակաճառում են և մնում իրենց կարծիքին:


Այսպիսով, ստելը շատ վատ բան է, բայց ապրել առանց ստելու անհնար է:  Սակայն ամեն ոք պետք է լավ մտածի և ինքնուրույն որոշի, թե որն է նախընտրում` քաղցր սուտ, թե՞ դառը ճշմարտություն:
                                                                                                                            Արինա Ժամհարյան

Комментариев нет:

Отправить комментарий