Երբևիցէ մտածե՞լ
եք ինքներդ
ձեր մասին,
փորձե՞լ եք
հասկանալ, թե
ինչպիսի՞ բնավորություն ունեք:
Փորձե՞լ եք
գտնել ձեր
լավ և
վատ կողմերը:
Փորձե՞լ եք
կշռադատել ձեր
արարքները՝ նախքան
դրանք իրագործելը
եւ իրագործելուց
հետո:
«Ճանաչիր
ինքդ քեզ»
արտահայտություն, որն
իր մեջ
ընդգրկում է
փիլիսոփայական մի
ամբողջ աշխարհ,
մտածելու տեղիք
է տալիս,
ինքդ քեզ
ճանաչելու և
ինքնագնահատականի ձևավորման
հնարավորություն ընձեռում:
Այս արտահայտությունը կարող
է փոխել
շատերի տեսակետը
աշխարհընկալման վերաբերյալ,
ինչպես օրինակ
այն փոխեց
անտիկ փիլիսոփա
Սոկրատեսի կյանքը:
Նա հասկացավ,
որ աշխարհը
ուսումնասիրելու եւ
հասկանալու համար
նախ մարդ
պետք է
ճանաչի ինքն
իրեն՝ իր
էությունը, բնավորությունը:
Մենք բոլորս
բանական մարդիկ
ենք, ընձեռված
խոսելու, մտածելու,
դատելու ընդունակություններով: Ուստի
համոզված եմ
բոլորս էլ
գոնե մեկ
անգամ մտորել
ենք ինքներս
մեր մասին:
Ուրեմն, ինչպիսի՞
կարծիքի ենք:
Արդյո՞ք թերագնահատում ենք
ինքներս մեզ,
թե՞ գերագնահատում: Արդյո՞ք
կարողանում ենք
գտնել ոսկե
միջինը, արդյո՞ք,
արդյո՞ք, արդյո՞ք,…….
Հարցերի շարքը
անվերջ կարելի
է շարունակել,
իսկ պատասխանել
կարելի է
բազմազան մտորումներով
եւ տեսակետներով:
Ուստի կփորձեմ
ներկայացնել իմ
մտորումները մարդու
ինքնագնահատականի մասին:
Ինքնագիտակցությունը հնարավորություն է
տալիս ոչ
միայն արտացոլել
արտաքին աշխարհը,
այլ իրեն
առանձնացնելով այդ
աշխարհում, ճանաչել
սեփական ներքնաշխարհը,
ապրել, զգալ
այն և
որոշակի վերաբերմունք
ունենալ սեփական
անձի նկատմամբ:
Բայց մարդու
համար շատ
կարևոր է,
թե իր
մասին ինչ
կարծիք ունեն
իրեն շրջապատող
մարդիկ, որոնց
տեսակետը մեծ
ազդեցություն է
ունենում ինքնագնահատականի ձևավորման
գործում: Այսինքն
մարդու կատարած
ցանկացած խելացի
արարք, դրսևորված
գիտակցված վարք,
դա ոչ
այնքան այն
բանի արտահայտությունն է,
թե ով
և ինչպիսին
է այդ
մարդն իրականում,
որքան՝ սեփական
անձի նկատմամբ
պատկերացումների արդյունքն:
Ինչպես ցանկացած
երևույթ, մարդու
ինքնագնահատականը, որպես
գիտակցության բարձրագույն
ձև, նույնպես
պետք է
լինի ոսկե
միջինում: Այսինքն,
մարդ ոչ
թե պետք
է իրեն
թերագնահատի կամ
գերագնահատի, այլ
կարողանա գտնել
դրա ոսկե
միջինը, որը
պետք է
համապատասխան լինի
իր մտածելակերպին: Սակայն
ցավում եմ,
որ այժմյան
հասարակությունը ունի
շատ բարձր
ինքնագնահատական իր
մասին: Ինչո՞ւ,
ինչո՞ւ պետք
է մարդ
իրեն դասի
բոլորից բարձր,
իրեն իշխող
զգա, իսկ
իրեն շրջապատող
թերագնահատ մարդիկ
ավելի բարձր
դասելով նրան,
կատարեն իշխողի
քմահաճույքները: Գուցե՞
դա դաստիարակությունից է
գալիս, գուցե՞
ծնողների մեղքն
էլ կա
այդ հարցում:
Բայց ոչ,
կյանքն է
մարդկանց այդպիսին
դարձրել, կյանքի
դառը ներկան
և անհուսալի
ապագան: Չեմ
վախենա եթե
մարդուն համեմատեմ
կենդանու հետ:
Աստված մարդուն
ստեղծել է
որպես հսկող
աշխարհին, որպես
պահապան ամեն
մի ծառի
ու թփի,
որտեղ ապրում
է Աստծո
մի մասնիկ:
Իսկ այժմ
մարդը գազանից
էլ վտանգավոր
է: Գազանը,
որս կատարելով,
ապահովում է
իր կյանքը,
իսկ մարդը
չարաշահում է
բնության իր
բաժինը, աղտոտում
և ավերում
այն, վտանգի
տակ դնելով
իր և
իր հսկողության
տակ գտնվող
աշխարհի գոյությունը:
Զուր չէ
Սոկրատեսը գեղեցիկ
համարել այն,
ինչ օգտակար
է:
Ուրեմն եկե՛ք
կատարենք մեր
սրբազան առաքինությունը, եկե՛ք
պաշտպան կանգնենք
մեր պաշտպանության և
հսկողության տակ
գտնվող աշխարհին:
Եկե՛ք ապրենք
համերաշխ եւ
հանդուրժող վերաբերմունք
ցուցաբերենք հասարակության հանդեպ:
Չէ որ
դրանից կբարձրանա
մարդկանց ճիշտ
ինքնագնահատականը և
մարդիկ ավելի
լավ կճանաչեն
իրենց՝ որպես
երկրին պիտանի
զավակ:
(Հեղինակ
`Անի Գասպարյան)
Комментариев нет:
Отправить комментарий