пятница, 5 июня 2015 г.

Ճամբարային 5-րդ օր։ Շրջակա միջավայրի պահպանության օրը






Արդեն մեկ շաբաթ է սկսվել է ամառային ճամբարը։ Ուրախ, դրական ու հոգսառատ օրեր ենք ունենում, այսօրն էլ բացառություն չէր։ Այսօր շրջակա միջավայրի պահպանության օրն է, և մենք նույնպես ունեցանք մեր փոքրիկ ներդրումը։ Բոլորս անցանք գործի, ունեինք ոչ այդքան փոքրիկ, և ոչ այդքան մաքուր տարածք։ Մեզ բաժին էր ընկել<<Վահան Ասատրյան>> պուրակը։ Պազվում է մեր ջոկատի հետ անգամ աղբ մաքրելն է հաճելի։ Դե ինչ, տոպրակներն ունենք, ձեռնոցները նույնպես, սկսեցինք։ Մանրակրկիտ մաքրում էինք տարածքը, ու շենքի բնակիչներից ոչ մեկի մտքով էլ չանցավ օգնել մեզ մաքրել իրենց ստեղծած <<աղբանոցը>>, անցնում էին անտարբեր, ասես դա իրենց չէր վերաբերում, նայում էին <<դուք թափել եք, դուք էլ մաքրեք>> հայացքներով։ Դե իհարկե մեզ մոտ ստացվեց մաքրելը, կստացվի՞ արդյոք մարդկանց մոտ պահպանել այդ մաքրությունը։ Վերջում էլ գնահատելով մեր աշխատանքը գնացինք պաղպաղակ ուտելու։ Մենք էլ ենք այս միջավայրի մի մասնիկը, ու պետք չի <<աղտոտել մեզ>>։

Комментариев нет:

Отправить комментарий